• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Դպրոցներում ֆիզկուլտուրա չեն պարապի, չեն գործի բուֆետները. պետք է պահպանել զգոնություն, որ գրիպի երկրորդ ալիք չսկսվի

Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում գրիպը սկսել է նահանջել: ՀՀ առողջապահության նախարարության տարածած վերջին հայտարարության համաձայն H1N1 վիրուսով հիվանդների դիմելիության թիվը շուրջ 40 տոկոսով կրճատվել է: Սակայն մասնագետները պնդում են, որ հարյուր տոկոսով վստահ հայտարարել, որ գրիպի երկրորդ ալիք չի սկսվի, դժվար է: Հատկապես, որ մի քանի օրից դասերը վերսկսվում են:

Բացի այդ, նկատենք, որ H1N1-ի վիրուսը սկսել է մուտացիայի ենթարկվել։ ՌԴ-ում, որտեղ համաճարակային շեմը շաբաթվա կտրվածքով գերազանցված է 48.8 տոկոսով, իսկ հիմնական շեմը՝ 32 տոկոսով, հայտնաբերվել է «խոզի գրիպի» վիրուսի երեք մուտացիա։

Անառարկելի է, որ մեր երկրում հավելյալ զգոնություն է անհրաժեշտ՝ ի նկատի ունենալով ինտենսիվ շփումները Ռուսաստանի հետ:

ՀՀ-ում քննարկվեց նաեւ դպրոցական արձակուրդները եւս մեկ շաբաթով հետաձգելու հարցը, սակայն որոշում չկայացվեց:

ՀՀ բոլոր մարզերում դպրոցներում դասերը կվերսկսեն փետրվարի 1-ից։ Այս մասին ՀՀ ԿԳՆ մամուլի խոսնակ Զ. Եգանյանը ֆեյսբուքում հիշեցրեց՝ հավելելով՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը հանձնարարել է ուսումնական պարապմունքները սկսելուց առնվազն 2 օր առաջ դասասենյակներում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան:

Իսկ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ՝ հայտնելով, որ ուսումնական ծրագրի վերսկսմանը զուգահեռ խիստ հսկողություն է սահմանվելու:

Արտավազդ Վանյանը մանրամասնել է, որ դպրոցներում գործելու են համաճարակային ֆիլտրներ: Եվ բոլոր այն աշակերտները կամ մանկավարժները, որոնց մոտ ջերմություն կամ սուր շնչառական հիվանդության նախանշաններ կհայտնաբերվեն, անմիջապես տուն կուղարկեն:

Պայմանավորվածություն կա նաեւ, որ ժամանակավորապես դպրոցականները չմասնակցեն ֆիզկուլտուրայի դասերի:

Շփումները սահմանափակելու, ինչպես նաեւ սուր վիրուսային օդակաթիլային ինֆեկցիայի հարուցիչները չտարածելու համար չեն գործի նաեւ դպրոցական բուֆետները:

Այս ամենն, ըստ ոլորտի պատասխանատուների, արվում է գրիպի երկրորդ ալիքը կանխելու համար:

Ոլորտի պատասխանատուները նաեւ կոչ են անում մանկավարժներին ու ծնողական հանրույթին պահպանել զգոնություն. հիվանդ երեխաներին մեկուսացնել տանը՝ կազմակերպելով արդյունավետ բուժում, եւ միեւնույն ժամանակ նպաստել վարակի տարածման կանխարգելմանը:

Քրիստինա Մկրտչյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 340


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր