• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

Ի՞նչ օգնություն են ակնկալում Վարդան Պետրոսյանից

Ի՞նչ օգնություն են ակնկալում Վարդան Պետրոսյանից


Ի՞նչ օգնություն են ակնկալում Վարդան Պետրոսյանից

Պատասխանելով Սեդա Ազնավուրի նամակին, որով հռչակավոր շանսոնյեի դուստրը խնդրել է ներել և ազատ արձակել դերասան Վարդան Պետրոսյանին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Սիրով նկատի կառնեմ ձեր նամակը: Ես նույնպես մեծ հույսեր ունեմ Վարդան Պետրոսյանի վրա, որ կարողանա ուժ գտնել և մեզ օգնել, որպեսզի կարողանանք լուծել այս թնջուկը և ներման գործընթացը հնարավոր լինի արագ իրականացնել»:

Հետաքրքիր է, ինչո՞վ պետք է օգնի տաղանդավոր դերասանը Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս ցանկություն ունենա ներման գործընթաց իրականացնել:

Թերեւս, Վարդանը պետք է երդվի, որ այսուհետ անտեպրիզային ներկայացումներով հանդես չի գա Հայաստանում, որոնցից յուրաքանչյուրը հակաիշխանական պայթուցիկ մոնոներկայացումներ էին՝ իշխանությանը մտրակող մենախոսություններով:

Կամ գուցե Վարդանը պետք է չոքի եւ աղաչի, որպեսզի իրեն ներեն այն բանի համար, որ միամտություն էր ունեցել բաձրանալ Ազատության հրապարակի հարթակ եւ բարձրախոսով գործող իշխանության դեմքը բացահայտող ելույթներ ունենալ:

Կամ էլ, երեւի, Վարդանը պետք է խոստանա, որ կանդամագրվի ՀՀԿ-ին եւ պարտաճանաչորեն կմասնակցի բազեների ռազմահայրենասիրական հավաքներին, պետք է խոստանա, որ թոխատյանների պես կհամաձայնի դառնալ Երեւանի ավագանու անդամ, հետո՝ հարյուրավորների պես Սարգսյանից կոչումներ մուրող պալատական խեղկատակ...

Իսկապես հետաքրքիր է, թե ՀՀԿ ղեկավարն այդ ի՞նչ օգնություն է ակնկալում դերասանից:

Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ անհատականություններին բարոյապես ոչնչացնելու հարցում իշխող ուժի առաջնորդը երբեւէ «բարդույթներ չի ունեցել»:

Կիմա Եղիազարյան




Источник: www.7or.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 493


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր