• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ապօրինի որս, ծառահատում. բյուջե է մուտքագրվել 7.45մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության  կողմից հայտնաբերված  խախտումների արդյունքում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 7.45մլն.դր գումար


        ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.11-04.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 1,15 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 2,12 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Մասնավորապես`


Բուսական աշխարհի պահպանության ոլորտ


Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 174.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1,68մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Հողերի պահպանության ոլորտ


Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:


Մթնոլորտի  պահպանության ոլորտ


Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած  առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:


Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:


Փայտանյութի ապօրինի տեղափոխում


Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  3 որոշում և հաշվարկվել է 125.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Ապօրինի որս


Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 31,5կգ /67հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի  լսողական խանգարումներ  ունեցող երեխաների կրթահամալիր և   <<Նորքի տուն-ինտերնատ>> ՊՈԱԿ:


Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 10,5կգ /15հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի <<Նարեկ>> ծերանոց:


Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:


Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ձկնորսության գործի քննության արդյունքում կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 104.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 27.9 գծամետր ձկնորսական ցանց:


Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:


 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 7.45մլն. դրամ:






var post_id = 1422964;




Источник: www.a1plus.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 499


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր