• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Այս անգամ հեշտ չի լինի կեղծել ընտրությունները». Լևոն Բարսեղյան

Համաձայն օրենքի՝ ավագանու անդամներն իրավունք չունեն ընտրությունների ժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամ լինել։ Սահմանադրության հանրաքվեին ընդառաջ, սակայն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզել է, որ օրենքի պահանջը խախտված է. «Տարբեր մարզերում 50-ը ՀՀԿ-ից, 22-ը՝ ՀՅԴ-ից, 10-ը՝ «Ժառանգություն»-ից հանձնաժողովներում են ընդգրկված, թեև հանդիսանում են ավագանու անդամ։ Երբ մենք այս մասին հայտարարեցինք, «Ժառանգություն»-ը նրանցից հինգին հանեց հանձնաժողովների կազմից»,-այսօր հայտնեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։


Ըստ նրա՝ սահմանադրության հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի ընթացքում չապահովվեց կարծիքների բազմազանություն։


Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն իր հերթին վստահություն հայտնեց. «Այս անգամ հեշտ չի լինի կեղծել ընտրությունները։ Բոլոր ճկուն, հեզաճկուն համայնքների ղեկավարներին զգուշացնում ենք, որ որտեղ չունենք դիտորդ, կամավոր, դա չի նշանակում, որ կարողանալու են կեղծել»։


Նորվեգյան հելսինկյան կոմիտեի և Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթելանդն էլ մտահոգություն հայտնեց ընտրությունների արդար անցկացման հարցով, քանի որ արդեն իսկ բախվել է ոչ ժողովրդավարական մոտեցման. «Դիմել էի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի որպես միջազգային դիտորդ ներգրավվեմ հանրաքվեի օրը, սակայն ինձ մերժեցին։ Եվ այս պայմաններում ստիպված եմ եղել որպես հանրային դիտորդ հանդես գալ»,-նշեց նա։


 






var post_id = 1422175;




Источник: www.a1plus.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 563


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր