• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ՆԱՏՕ-ն աջակցում է Թուրքիայի՝ իր օդային տարածքը պաշտպանելու իրավունքին

Հյուսիսատլանտյան դաշինքի Թուրքիայի բոլոր դաշնակիցներն աջակցում են օդային տարածքը պաշտպանելու այդ երկրի իրավունքին: Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով ռուսաստանյան Սու-24-ի հետ տեղի ունեցած միջադեպը, հայտնում է BBC-ին:

Ստոլտենբերգն ավելացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անհանգստացած են տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական միջամտության ավելացման փաստով, սակայն իրենց հիմնական նպատակն իրավիճակի կարգավորումն է: Միեւնույն ժամանակ նա ավելացրել է, որ գնահատում է Թուրքիայի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերը:

Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լուրջ տարաձայնություններ առաջացան, երբ նոյեմբերի 24-ին Թուրքիայի կործանիչները խոցեցին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը:

Թուրքերը պնդում են, որ ինքնաթիռը խախտել է իրենց օդային տարածքը եւ նախազգուշացումներին չի արձագանքել: Ռուսաստանյան կողմը փորձում է ապացուցել, որ խոցված օդանավի անձնակազմի հետ հաղորդակցվելու որեւէ փորձ չի ձեռնարկվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին հրամանագիր:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 610


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր