• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է. խորհուրդներ Դալայ Լամայից 

«Հիշեք ձեր ծնողներին ու պապերին, որոնք հաց չունեին, սակայն շատ երեխաներ էին ունենում» (տեսանյութ)

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ են:


Այս նախագծով առաջարկվում է չաշխատող մայրերին եւս աշխատող մայրերին հավասար տալ ամսական 18 հազար դրամ նպաստ: Ըստ տիկին Զոհրաբյանի՝ եթե այս նախագիծը չընդունվի, այն ըմբոստություն կառաջացնի. «Չաշխատող մայրերը իրենց կամքով չէ, որ չեն աշխատում. չմոռանանք՝ որտեղ ենք ապրում, մի երկրում, որտեղ գործազրկությունն ու աղքատությունն անցել են բոլոր սահմանները: Չաշխատող մայրերը լոդր չեն, ու թյուր է այն կարծիքը, թե չեն ուզում աշխատել: Մենք պետք է կարողանանք նրանց ապահովել աշխատանքով ու տեսնենք, թե քանիսն են իրենց կամքով հրաժարվում աշխատանքից»:


Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում եղան ցայտուն նախադեպեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կանայք, գործատուների հետ գործարքի գնալով, միլիոնավոր դրամներ նպաստ ստացան ծննդյան ու հետծննդյան շրջաններում. «Ամսական 18 հազար դրամ, որ ստանալու են չաշխատող մայրերը, ընդամենը չնչին գումար է՝ երեխայի հոգսերը հոգալու համար: Արդարության սկզբունքը պետք է պահպանենք: Մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին»:


Իսկ հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կոչ արեց հիշել նախնիներին. «Հիշեք ձեր ծնողներին ու պապերին, որոնք հաց չունեին, սակայն շատ երեխաներ էին ունենում: Նայեք հարուստներին՝ ինչքան քիչ երեխա են ունենում: Ժողովրդագրական խնդիրը պետք չէ բերել սոցիալական ոլորտ: Սոցիալական  ոլորտը անհրաժեշտը չէ, բավարարն է: Գերմանիայում յուրաքանչյուր երեխայի ծնունդին նպաստ չեն տալիս, սակայն մինչեւ տասնվեց տարեկան դառնալը տալիս են 150 եվրո»:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 1291


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր