• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Արա Աբրահամյանին կձերբակալեն

արա-աբրահամյանՕրերս ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանը հանդես եկավ իր «հայտնության» ասուլիսով և հայտարարեց, որ Հայաստանում ստեղծելու է կուսակցություն ու փորձելու է գալ իշխանության: Արա Աբրահամյանը հայտարարում է, որ գիտի, թե ինչպես պետք է փրկել կործանվող Հայաստանը: Նա անգամ հայտարարեց, որ իր փորձը և ծանոթությունները Հայաստանում որևէ մեկը չունի:


Ճիշտ է Արա Աբրահամյանը ներկայումս հայտարարում է, որ կուսակցություն ստեղծելու գաղափարը քննարկել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ և իր ղեկավարած կուսակցությունը դեմ չի լինելու որևէ մեկին, սակայն պետք է նկատել, որ դրանք ժամանակավոր հայտարարություններ են և քաղաքականության տրամաբանությունը հուշում է, որ նա ստիպված է դեմ դուրս գալ գործող իշխանություններին, որպեսզի դաշտում կարողանա իր տեղը գրավել: Նա պետք է հանրությանը այլընտրանք առաջարկի, իսկ եթե չունենա այլընտրանք և պետք է փոքր, բայց մեծ փողեր ունեցող ՀՀԿ խաղա, ապա ավելի լավ կլինի հենց սկզբից Արա Աբրահամյանը անդամագրվի ՀՀԿ-ին և փորձի ներկուսակցական հեղափոխություն իրականացնել: Սա շատ ավելի հեշտ կտրվի նրան, քան ՀՀԿ արբանյակ լինելով տեղ գրավել քաղաքական դաշտում: Հանրությունն այլևս կուշտ է ՀՀԿ արբանյակներից և դրանք իրականում բավական շատ են:


Եվ այսպես, եթե Արա Աբրահամյանը դեմ է դուրս գալու իշխանություններին, իսկ ինքը այլ ճանապարհ չունի, ապա նա պետք է հաշվի առնի, ոչ թե հայաստանցի գործարարների անհաջող մուտքը քաղաքականություն, այլ ռուսաստանցի հայ գործարարների անհաջող մուտքը Հայաստանի քաղաքական կյանք: Վառ օրինակ է  գործարար Արկադի Վարդանյանը:


Գործարար Արկադի Վարդանյանը 2000 թվականի 2-րդ կեսին եկավ Հայաստան և հայտարարեց, որ պայքարելու է հանուն Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության: Նա հայտարարում էր, որ լայն թափով պայքար է սկսելու Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ: Սույն գործիչը անգամ հասցրեց բավական մեծաքանակ մարդկանց մասնակցությամբ հանրահավաք անցկացնել, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը նա ևս պատրաստ չէր կտրուկ քայլերի: 2001 թվականին Արկադի Վարդանյանը ստիպված եղավ թողնել ամեն ինչ և վերադառնալ Մոսկվա, քանի որ իր դեմ Հայաստանում քրեական գործ էր հարուցվել և ամենայն հավանականությամբ իշխանությունները առաջարկել էին կամ լքել Հայաստանը, կամ գործը կտանեն մինչև վերջ: Արկադի Վարդանյանը ընտրեց առաջին տարբերակը, իսկ երբ տարիներ անց վերադարձավ նրան ձերբակալեցին և դատապարտեցին` սպանություն նախապատրաստելու մեղադրանքով:


Ահա այս փորձն է, որ պետք է ուսումնասիրի Արա Աբրահամյանը` պատրաստ է ինքը գնալ մինչև վերջ, թե ինքն էլ, ինչպես Արկադի Վարդանյանը կհեռանա Հայաստանից  և ինքն իրեն փրկելով կմեկնի Մոսկվա: Իսկ եթե Արա Աբրահամյանը պատրաստ է գնալ մինչև վերջ, ապա չի բացառվում, որ նրան էլ կձերբակալեն և կդատեն: Ի վերջո Հայաստանում այդքան էլ դժվար չէ մեղադրանք առաջադրելը:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 489


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր