• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Քվեարկության ընթացքում Սերժ Սարգսյանը կհասկանա, որ հանրաքվեն ձախողվում է»

«Հեռուստաընկերությունները չեն լուսաբանում «Ոչ»-ի քարոզարշավը»,-ասում է «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը. «ԹիՎի-ներում կարող է լինի 98 տոկոս «Այո», 2 տոկոս «Ոչ», էն էլ կապված Ազգային Ժողովում ելույթների կամ մնացածի հետ, որը ստիպված ցույց են տալիս»։


Փոխարենը «Ոչ»-ի քարոզարշավի առայժմ միակ իրականացնող «Չեք անցկացնի» նախաձեռնությունը կենտրոնացած է Սերժ Սարգսյանի Սահմանադրության դեմ համացանցային քարոզչության վրա. «ԹիՎի-ները շատ մոնոպոլիզացված են, դա էսպես ասած, մրցակցություն ընդհանրապես չկա։ Դրա համար էլ նման բան ընդհանրապես տեղի չի ունենում, էստեղ գոնե մի քիչ մրցակցություն կա, դրա համար նույնիսկ իշխանության մեդիաները ստիպված են լինում անդրադառնալ»։


«Չեք անցկացնի» նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի Սահմանադրության դեմ հանդես եկող միակ նորաստեղծ շարժումը չէ։ Օրերս ձեւավորված «Նոր Հայաստան» շարժումը պատրաստ է խափանել նույնիսկ հանրաքվեն. «Իրենք ասում են, որ պետք է լինել ավելի ռադիկալ։ Միանգամից դնել իշխանափոխության հարց, անհնազանդություն քաղաքացիական ու էդ ճանապարհով գնալ իշխանափոխության»։


«Ոչ»-ի տրամաբանության մեջ էլ իշխանափոխությունը կա,-ասում է Արմեն Գրիգորյանը։ Այդ իշխանափոխությունն, ըստ Արմեն Գրիգորյանի, արդեն սահմանադրական փոփոխությունները տապալելու մեջ է. «Ու ամեն անգամ շեղվել, գնալ ուրիշ խնդիրներ ունենալ, ճիշտ չէ»։


Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչեւ հանրաքվեն իսկապես կարող է իրավիճակ փոխվել եւ դրվել միանգամից իշխանափոխություն իրականացնելու հարց։ Առայժմ առանց ռադիկալ մեթոդների էլ, սակայն, հնարավոր է արդյունքների հասնել. «Դա ընտրությունների վերահսկողությունն է։ Ես հասկանում եմ, որ ընտրությունները մենակ ընտրատեղամասում չեն կեղծում, ավելի շատ կեղծիքներ տարբեր տեղերում են լինում։ Բայց եթե մենք կարողանանք գոնե էդ մակարդակում ապահովել դա, ապա լիքը բան կփոխվի»։


Արմեն Գրիգորյանը սակայն հիշեցնում է՝ եթե Սերժ Սարգսյանը վստահ է, որ հանրաքվեն անցկացնելուն ոչ մի խոչընդոտ չկա, թող հիշի, որ Պինոչետն էլ ուներ այդ վստահությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ. «Արդյունքում փոխվեց, որովհետեւ մարդիկ աշխատեցին, իրավիճակ փոխվեց։ Նույնը Հայաստանում էլ է հնարավոր, եթե ընտրատեղամասերը վերահսկեն քաղաքացիական հասարակությունը»։


Հենց քվեարկության ընթացքում է, ըստ Արմեն Գրիգորյանի, Սերժ Սարգսյանը հասկանալու, որ իր հանրաքվեն ձախողվում է 70-80 տոկոս «Ոչ» քվեարկությամբ։

Ի դեպ, «Չեք անցկացնի» նախաձեռնությունը հոկտեմբերի 30-ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք «Ոչ»-ի քարոզարշավի շրջանակներում։






var post_id = 1411752;




Источник: www.a1plus.am скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 674


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր