• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ՀԱԿ-ը միացել է «ոչ»-ի ճակատին

«Այն, ինչ անում են Սահմանադրության բարեփոխում չէ, այլ Սահմանադրության փոփոխություն», -այսօր Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունում տեղի ունեցած վարչության և հանրապետական խորհրդի նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, նախկին Սահմանադրությունը մի կողմ են դնում ու նոր Սահմանադրություն են ստեղծում: 

«Դա նոր Սահմանադրություն է, որը քանդում է պետության հիմքերը», -հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿԿ նախագահն ասաց, որ ինքը վերջին շրջանում Սահմանադրության փոփոխությունների մասին չի խոսել, բայց այդ բացը նրա ընկերները, իր խոսքով, «փայլուն» լրացնում են:

«Ուզում եմ գնահատել խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսի փայլուն աշխատանքը ` այս սահմանադրական ավանտյուրայի դեմ պայքարում: Հատկապես ուզում եմ նշել Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի անխոնջ պահվածքը և ընդգծել նաև Ստեփան Դեմիրճյանի հստակ, խիզախ դիրքորոշումը այս հարցում»,- հայտարարեց առաջին նախագահը:

Նա չի մոռացել նաև սահամանադրական փոփոխությունների դեմ պայքարի «Ոչ»-ի ճակատի մասին: 

«Բացի այդ, ուզում եմ ընդգծել նաև «Չեք անցկացնի» քաղաքացիական շարժման դերը»: Ինձ թվում է` դա լուրջ նախաձեռնություն է, հրաշալի մտավորականներ են այնտեղ հավաքված, և ես մեծ հույսեր եմ կապում այդ նախաձեռնության հետ: Եվ մենք, տեղյակ եք` համակողմանիորեն համագործակցում ենք նրանց հետ», -հավելեց Տեր-Պետրոսյանը:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 570


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր