• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սահմանադրության ո՞ր դրույթներն են բացառելու հովանավորչությունն ու կոռուպցիան. Ն. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-ում այսօր հարց ուղղելով Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրականությունից մի քանի դրվագ, թե դրանք որքանով են կապվում Սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ. «Օրինակ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարդ է սպանել իր տան մոտ ու դատախազ Գեւորգ Կոստանյանը կոպիտ ձեւով կոծկել է այն, իսկ կարճ ժամանակ անց  Սերժ Սարգսյանի կողմից նա առաջադրվել է որպես ՀՀ գլխավոր դատախազ: Դա չխանգարեց նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը դառնա Սյունիքի մարզպետ եւ հայտարարագրի քսան մլն դոլար».:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի Ռուբեն Հայրապետյանի հետ կապված դրվագը, երբ նա բոլորի աչքի առաջ ծեծի ենթարկեց «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանին. «Գործը կոծկվել է ու քրեական գործ չի հարուցվել»: Պատգամավորը ներկայացրեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տնտեսական չարաշահումները, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսները. «Նա բացառապես եղել է պետական պաշտոնյա, նա ՀՀ ամենահարուստ ընտանիքներից մեկն է: Հիմա կարո՞ղ եք ասել՝ գործող Սահմանադրության ո՞ր դրույթն է հնարավոր դարձրել այս հովանավորչությունը, կոռուպցիայի հնարավորությունը եւ նոր Սահմանադրության ո՞ր դրույթներն են դրանք բացառելու»:

 

«Ես կարծում էի, որ դուք չեք ակնկալելու պատասխան, քանի որ այն, ինչ ասացիք, նախագծի հետ կապ չուներ»,- ակնարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Վարդան Պողոսյանը պատասխանելով ասաց, որ որեւէ Սահմանադրություն չի կարող բացառել նման երեւույթները. «Սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով ու ավելի մեծ հնարավորություն ունեն, եթե դրանք նախատեսում են հավասարակշռված իշխանական համակարգ, երբ որեւէ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն չունի ու դատական իշխանության միջոցով բոլոր չարաշահումները վեր են հանվում: Մենք պետականության ստեղծումից ի վեր դեռ չունենք արդարադատության համապատասխան մակարդակ, որ բավարարի հանրությանը»:

 

Ըստ նրա՝ որքան քաղաքական գործընթացները թափանցիկ են ու մեծ է հաշվետվողականությունը, այնքան մեծանում են հնարավորությունները, որ պատգամավորի բարձրացրած հիմնախնդիրները քչանան ու այլեւս գոյություն չունենան. «Սահմանադրությունն ավելին չի կարող անել»: Նիկոլ Փաշինյանը կառչեց Վարդան Պողոսյանի արտահայտած այն մտքին, թե  Սահմանադրությունները կյանքի են կոչվում մարդկանց միջոցով. «Դուք այդպիսով հիմնավորեցիք այն տեսակետը, որ Սահմանադրությունը փոխելուց առաջ պետք է փոխել այն մարդկանց, որոնք փոխում են Սահմանադրությունը, քանի որ այն մարդիկ, որոնք ոտի տակ են տալիս գործող Սահմանադրությունը, նրանց ոչինչ չի խանգարի ոտի տակ տալ այս մեկը: Դուք նաեւ անընդհատ շեշտում եք, թե կախվածության որոշակի տոկոս ունի դատական իշխանությունը, կասե՞ք՝ այդ լծակներն ում ձեռքին են»:

 

Ի պատասխան Վարդան Պողոսյանն ասաց. «Ուրույն մեկնաբանություն արեցիք իմ ասած մտքին, սակայն բարեխիղճ լինելու համար պետք է ասեիք, որ ասացի՝ Սահմանադրությունը նաեւ չպետք է թույլ տա, որ այդ չարաշահումները տեղի ունենան: Արդարադատության հետ կապված կարող եմ ասել, որ 2005թ. սահմանադրական փոփոխություններից հետո լուրջ տեղաշարժեր են տեղի ունեցել»:

«Ի տարբերություն իր հայտարարություններին, պարոն Փաշինյանը մասնակցեց Սահմանադրության քննարկումներին, թեեւ մի քիչ պրովոկացիոն էր»,- փորձեց կատակել Գալուստ Սահակյանը: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ, հարց տալուց առաջ, նկատեց. «Սահմանադրությունը բորոտ հիվանդությամբ չի տառապում, որ մոտ չգանք իրեն»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 695


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր