• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սարգսյան-Պուտին հանդիպումը բազմաթիվ հարցերի տեղիք տվեց. ՌԴ նախագահի պահվածքն առնվազն տարօինակ է դառնում

Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը բազմաթիվ հարցերի տեղիք տվեց, որոնց պատասխանը մինչ օրս չի հնչել: «Ժողովուրդ»-ը փորձեց դրանց մի մասի պատասխանները նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից ստանալ, բայց մեզ պատասխանեցին, որ պաշտոնական հաղորդագրություններում հրապարակված տեղեկությունից ավել ոչինչ չեն կարող ասել:


[img=left]//www.about.hsbc.am/~/media/images/news-and-media-home-promo-box-800x495-new.jpg?w=320[/img]

Մեր առաջին հարցն այսպիսին էր. «Ճի՞շտ է, որ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման նախաձեռնողը եղել է հայկական կողմը, եւ որ դրա հիմնական շարժառիթը եղել է վերջին երկու շաբաթներին սահմանի լարվածությունը»: Ինչո՞ւ էինք նման հարցադրում արել. այն, որ հանդիպումը նախապես ծրագրված չի եղել, այլ հրատապ բնույթ է կրել, հուշում էին նաեւ պաշտոնական հաղորդագրությունները: Ավելին՝ դրա մասին ռուսական լրատվամիջոցներում առաջին լուրերը, այնուհետեւ պաշտոնական հաղորդագրությունները տարածվեցին կեսգիշերին մոտ: Եւ եթե Սերժ Սարգսյանն է հանդիպում խնդրել՝ վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկելու անհրաժեշտությունից ելնելով, ապա այդ դեպքում Վլադիմիր Պուտինի պահվածքն առնվազն տարօինակ է դառնում: Ինչպես հայտնի է՝ հանդիպման՝ լրագրողների համար բաց արարողակարգային հատվածում նա այդ խնդրի մասին անգամ չէր էլ ակնարկել: Այն դեպքում, երբ խոսքը գնում է երրորդ երկրի կողմից ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկրի անվտանգությանը սպառնացող կոնկրետ դրսեւորումների մասին:


Ի դեպ, նախագահի քարտուղար Հակոբյանին հասցեագրված մեր երկրորդ հարցը վերաբերում էր Հայաստանի ՀԱՊԿ անդամությանը: Ինչպես հայտնի է՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է. «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով»:


Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: ՀԱՊԿ առաքելության մասին հիշեցնելով՝ մենք Հակոբյանից հարցրել էինք. «Հայաստանի Տավուշի մարզի սահմանային գյուղերի հրետակոծումն արդյո՞ք բավարար չէ, որպեսզի ՀԱՊԿ-ը պաշտոնապես արձագանքի անդամ երկրի դեմ ագրեսիային: Այս հարցը Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպիսին է եղել ՌԴ նախագահի դիրքորոշումը»: Բայց ինչպես արդեն նշել ենք, ո՛չ այս եւ ո՛չ էլ վերը բերված հարցին Հակոբյանը չի պատասխանել՝ հայտնելով, թե պաշտոնական հաղորդագրությունից ավել ոչինչ չի կարող ասել: Ու թեեւ այս հարցի պատասխանն առավել քան կարեւոր է, այնուամենայնիվ, հաղորդագրության մեջ ոչինչ չկա նշված այդ մասին:


Այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: Եթե ՀԱՊԿ-ը ի վիճակի է իր անդամ երկրի անվտանգությունն ապահովել, եթե այդ կազմակերպությունը գործնական քայլերից բացի անգամ ի վիճակի չէ հայտարարությամբ հանդես գալ, ապա ում է այն ընդհանրապես պետք: Չէ որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները պնդում են, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Ավելին՝ այս ֆոնին առավել իրատեսական են դառնում այն լուրերը, ըստ որոնց՝ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանին ասել է, որ Ադրբեջանի հարցում, մեղմ ասած, ոչնչով չի կարող օգնել: Եթե այդպես է, ապա ինչու է Հայաստանը իր բոլոր տնտեսական շահերը հանուն Ռուսաստանի զոհում: Ի վերջո, արդեն մեկուկես տասնամյակ է՝ Հայաստանի իշխանությունները մեկը մյուսի ետեւից մեր շահերը զիջում են հօգուտ Ռուսաստանի եւ ամեն զիջումից հետո իշխանությունները պնդում են, թե այլ ելք չունեին, քանի որ երկրի անվտանգության համար են այդպես վարվել: Հիշում եք, չէ՞, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ժամանակ եւս հիմնական փաստարկն անվտանգության ապահովման գործոնն էր:


Ինչեւէ, մինչեւ Սարգսյան-Պուտին հանդիպումը ռուսական լրատվամիջոցները կանխատեսում էին, որ դրա ընթացքում ռուսական սեփականություն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ ստեղծված խնդիրը եւս քննարկվելու է: Մյուս կողմից՝ դեռեւ հունիսի 27-ին, երբ Բաղրամյան պողոտայում ընթանում էին բողոքի ցույցերը, եւ Սերժ Սարգսյանն իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել, նա իր խոսքում ասել էր. «Դեռեւս մի քանի ամիս առաջ Կառավարության կողմից սկսված աշխատանքը «Բաշխիչ էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ-ին նկատի ունի,- Վ.Հ.) սեփականատիրոջ փոփոխության առումով հաստատուն համոզմունք կդառնա՝ չբացառելով նաեւ այն պետությանը վերադարձնելու եւ մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»: Այսինքն՝ Սարգսյանը խոստովանել էր, որ ՀՀ Կառավարությունը տարեսկզբից քայլեր է ձեռնարկել՝ ՀԷՑ-ի սեփականատիրոջը փոխելու համար: Ավելին՝ նույնիսկ սպառնում են, որ կարող են ընկերությունը ետ վերցնել եւ հանձնել հավատարմագրային կառավարման: Ինչեւէ, «Ժողովուրդ»-ի կողմից Հակոբյանին հասցեագրված եւ անպատասխան մնացած երրորդ հարցն այսպիսին էր. «Արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ ռուսական ընկերության գործունեության արդյունքում Հայաստանի էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակը, եթե այո, ապա ինչպիսին է Վ. Պուտինի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»:


Ամեն դեպքում ընդունված է ասել, որ լռությունը համաձայնության նշան է:


ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 437


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր