• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Որ մարդն ուզում է վերարտադրվել, մնալ իր պաշտոնում կամ առաջ գնալ, դա մեղադրանք չէ»

Հարցազրույց Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանի հետ


-Պարոն Մինասյան, ի՞նչ կարծիքի եք ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մասին:


-Կարեւորում եմ համակողմանի քննարկումների դաշտ ստեղծելու խնդիրը, որով կբացառենք առանց սահմանադրական փոփոխություններն հանրահռչակելու դեմ կամ կողմ արտահայտվելու՝ արդեն սովորություն դարձած մոտեցումները: Նման մոտեցումների պարագայում մենք հայտնվում ենք մի շրջապտույտի մեջ, որը վերածվում է  տեղապտույտի. այսինքն՝ չենք ունենալու ոչ մի առաջընթաց քայլ: Ես ինքս ուսումնասիրել եմ առանձին դրույթներ, խոսել, քննարկել եմ իմ այն գործընկերների հետ, ովքեր ավելի լավ են պատկերացնում իրավական դաշտի այս կամ այն հատվածը:


-Իշխանությունները սահմանադրական փոփոխություններն անվանում են բարեփոխումներ, բայց մարդկանց կարծիքն հարցրե՞լ են՝ արդյո՞ք դա այդպես է:


-Եթե բարեփոխման նպատակ չկա, ապա փոփոխության նպատակը ո՞րն է: Եթե մենք փոփոխության ենք գնում եւ ապացուցում, որ այն հարկի է, նշանակում է՝ դա բարեփոխում է: Ցանկացած փոփոխություն, որը նպտակ ունի բարելավել այս կամ այն գործառույթը, նշանակում է՝ այն բարեփոխում է: Որպեսզի այն ընկալվի որպես այդպիսին, ապա հանրության համար պետք է մեկնաբանվի: Երբ մենք քննադատում ենք իշխանությանը եւ եթե այն միտված է այս կամ այն գործառույթը բարելավելուն, ապա հանրությունը շատ լավ ընկալում է այդ քննադատության խնդրո առարկան: Երբ մենք իշխանափոխությունը դիտում ենք որպես նպատակ լավ ապրելու համար, արդեն պարզ է, որ կռիվը երկրի սոցիալական վիճակը լավացնելու համար չէ, այլ՝ միայն իշխանության գալու: Իշխանության գալը պետք է լինի միջոց նպատակին հասնելու համար: Ես չեմ ընդհանրացնի այս գաղափարախոսությունը բոլոր ընդդիմադիր ուժերի համար, բայց հիմնականում (բացառությամբ առանձին ընդդիմախոսների) իշխանափոխությունը  նպատակ են համարում:


-Ո՞ր ընդդիմադիր ուժերն են, որոնք իշխանափոխությունը որպես նպատակ են դիտում:


-Այն ուժերը, որոնք գիտեն, որ իշխանափոխությունն իրենց համար նպատակ է: Ես նկատում եմ, որ առանձին խմբեր փորձում են այս ամենի համատեքստում խնդիրը խիստ ընդհանրացնել. սահմանադրությունը կապել արտաքին քաղաքականության հետ՝ հանրությանը բաժանել եվրոպամետների, ռուսամետների: Եթե մենք ուզում ենք վաղն ավելի լավ ապրել, քան այսօր, ապա բոլորս պետք է մտածենք, որ մենք հայամետ ենք:  Այդ մետ-երի բաժանումն արհեստածին է: Ես չեմ պատկերացնում որեւէ հայրենասեր մարդ, ով ավելի շատ ընկալի, համակերպվի այն երկրի կենցաղին եւ կուլտուրային, որը մենք ունենք: Չի կարելի ասել՝ ինքը ռուսամետ է, ես՝ արեւմտամետ: Ոչ, ես հայամետ եմ: Ինչու՞ համար ես թվարկեցի մետերի շղթան, քանի որ դրանցից ծնվում են պատվերներ: Օրինակ, եթե ակամայից սկսեն զբաղվել իմ քարոզչությամբ, գովաբանել եւ այլն, ապա որքան ուզում է ես ինքնավստահ եւ հավասարակշռված մարդ լինեմ, ես արդեն կսկսեմ ուշադրություն դարձնել նման վարքագծին, կցանկանամ հարաբերություններ կառուցել ինձ գովաբանող անձանց հետ, քանի որ՝ ի նպաստ իմ գաղափարախոսության, գործ են ձեռնարկել: Այսինքն, այդ մետերի խնդրով մենք ստեղծում ենք պատվիրատուների եւ պատվեր կատարողների խմբեր:


-Սահմանադրական փոփոխություններով զրկվելու ենք նախագահ ընտրելու իրավունքից:


-Հույս ունեմ, որ բարեփոխումների արդյունքում, մենք կունենանք ավելի բարձր կարգի ԱԺ: Իմ պատկերացմամբ, պառլամենտականը գործավոր է, գործատուն՝ ժողովուրդը: Եթե երկուստեք պահանջների ինստիտուտը կատարելագործում ենք, պայմանագիրը, որն այս պարագայում ընտրությունն է, շատ ավելի պատասխանատու եւ պատվախնդիր կլինի:


-Բայց ԱԺ մեծամասնությունը ժողովրդի շահերը չի պաշտպանում:


-ԱԺ-ում տեղ գտած բացերը պետք չէ ընդհանրացնել բոլոր 131 պատգամավորների համար:


-Իշխանությանը մեղադրում են, ասում են՝ ուզում են վերարտադրվել:


-Գիտեք ինչ, վաղը եթե ձեզ մեղադրեն, որ դուք ուզում եք ձեր խմբագրությունում լինել բաժնի վարիչ, կամ էլի մնաք լրագրող, դա հանցա՞նք է: Այսինքն, որ մարդն ուզում է վերարտադրվել, մնալ իր պաշտոնում կամ առաջ գնալ, դա մեղադրանք չէ: Եթե դա է  խնդիրը, ապա իշխանությունն այսօր իր վերարտադրության համար ավելի ռեալ պայմաններ ունի, քան այս փոփոխությունների ճանապարհն ընտրելով:


Զրուցեց՝ Անահիտ Սիմոնյանը


________________________________


Ուշադրություն, բաժանորդագրություն Երեւանում եւ Գյումրիում,


Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.600 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 17.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, եւ 3 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ արդեն Երեւանում:


Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: Այս ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:


Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք. Երեւանում` 091 458 200 կամ 093 458 200, Գյումրիում` 031 250 622, ձեզ կայցելի գործակալը:



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 452


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր