• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՌԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՌԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ


 


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՌԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸԵրեկ ադրբեջանական Ղաբալի քաղաքում տեղի ունեցած «Դինամո» (Թբիլիսի)-Ղաբալա ֆուտբոլային խաղի ընթացքում ադրբեջանական հանդիսատեսները հարձակվեցին վրացի երկրպագուների վրա: Ծեծկռտուքի ընթացքում ադրբեջանցիները վառեցին Վրաստանի դրոշը, եւ բարձրացրեցին պաստառներ «Բորչալին հին ադրբեջանական հող է», «Սարվանը Մարնեուլի չէ» պաստառներ, ինչպես նաեւ ցուցադրել են Ադրբեջանի քարտեզներ, որտեղ վերոհիշյալ վրացական տարածքները նշված էին որպես Ադրբեջանի մաս: Բաքվում վՎրաստանի դեսպանը կոչ արեց ադրբեջանական իշխանություններին շտապ հետաքննել վերոհիշյալ մ,եծ սադրանքը:


Մինչ այդ հուլիսի 2-ին Թբիլիսիում նույնպես տեղի են ունեցել բախումներ նույն թիմերի հանդիպման ժամանակ, որի ընթացքում վրացիները ոտնատակ էին քցել ադրբեջանի դրոշը եւ ցուցադրել պաստառ «Մենք հիշում ենք. Զաքատալա, Գախ. 1921»: Բախումներ են եղել նաեւ մեկ տարի առաջ Բաքվում, Բաքվի «Նեֆտչիի» եւ վրացական «Չիխուրա» թիմերի միջեւ ֆուտբոլային խաղի ընթացքում, երբ ի պատասխան ադրբեջանցիների ազգայնամոլական  պահվածքի վրացիները ցուցադրեցին վրաստանի քարտեզը, որը իր մեջ ներառում էր ներկայից Ադրբեջանի Զաքատալայի եւ Բելոկանի շրջանները:


Ըստ որոշ տեղեկությունների ադրբեջանցիների հետ բախումներին մասնակցում են Ջորջիան, Որլտրաս, Դինամո խումբը, որը իր սոցցանցերի էջերում հանդես է գալիս ադրբեջանցիների եւ թուրքերի դեմ:


2014 թվականի հուլիսի 17-ին թուրքական Բուրսայում եվրոպայի լիգայի ֆուտբոլային խաղի ընթացքում թուրքական ֆանատները հարձակվել են վրացի հանդիսատեսների վրա: Պատասխան խաղը տեղի ունեցավ Թբիլիսիում հուլիսի 24-ին, որտեղ ադրբեջանցիները թուրքերի հետ միասին բարձրացրել են իրենց երկրի դրոշները: Ու թեեւ վրացիները խիստ վիրավորված էին իրենց զգում, խաղն անցել է առանց բախումների:


Մի խոսքով, պետք է նշել, որ Ադրբեջանը աչք է դրել ոչ միայն հայկական Արցախի, Սյունիքի եւ այլ հողերի վրա, այլեւ մեծ ախորժակ է պահում վրացական մի շարք տարածքների նկատմամբ: Եթե դրան գումարենք այն, որ Ադրբ եջանում տպագրվում են քարտեզներ, որտեղ Ադրբեջանի մասն են կազմում Իրանի հյուսիսային եւ Ռուսաստանի հարավային տարածքները, հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը հողեր ուզելու պահանջներ ունի իր բոլոր հարեւանների նկատմամբ:








ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 534


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր