• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Փախստականները թափանցում են Եվրոպա «ուրվական-անձնագրերի» շնորհիվ

«Փախստականներին ապօրինի տեղափոխողները նրանց ոչ միայն հասցնում են Եվրոպա Միջերկրական ծովի վտանգավոր ճանապարհով կամ ցամաքով մինչեւ Հունաստան, այլեւ առաջարկում են, այսպես կոչված, «ամբողջական փաթեթներ» նրանց համար, ովքեր ունեն գումար»,- Die Presse-ում գրում է Մարլիս Կաստենհոֆերը։

Փաթեթի արժեքը կարող է հասնել մինչեւ 10 հազար եվրոյի։ Ինչպես ասում է Frontex եվրոպական սահմանային գործակալության ներկայացուցիչ Իզաբելլա Կուպերը՝ փաստաթղթերը կեղծ չեն, այլ՝ անձը հաստատող իրական վկայականներ: Կուպերի խոսքերով՝ տեղափոխողները հատուկ փնտրում են փաստաթղթերի բազայի մեջ իրենց հաճախորդների համար նմանակներ, եւ առավել հաճախ օգտագործվում են սիրիական անձնագրեր:

Fronteх-ի տվյալներով՝ 2015 թվականի առաջին կիսամյակում առգրավվել է 170 սիրիական անձնագիր, եւ միայն ամեն ութերորդ անձնագիրն է պատկանել Սիրիայի քաղաքացիներին։ 2014 թվականին Frontex-ը գրանցել է կեղծ փաստաթղթերի օգնությամբ ԵՄ-ում հայտնվելու գրեթե 9,4 հազար փորձ։ Ինչպես գրում է թերթը՝ իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ԵՄ-ի շատ երկրներում սիրիացի փախստականներն ունեն ապաստան ստանալու ավելի մեծ հնարավորություններ եւ սիրիական անձնագրերը դարձել են «կանաչ միջանցքով անցնելու կտրոնի նման մի բան»։

Մինչդեռ 4 մլն. փախստական սիրիացիներից շատերը չունեն իրենց մոտ ոչ մի վավերական փաստաթուղթ․ոմանք կորցրել են ճանապարհին, մյուսները երբեք չեն ունեցել, իսկ շատ դեպքերում դրանց ժամկետն անցած է։

«Հաճախ տեղափոխողները գնում են բաղձալի, բայց գողացված անձնագրերը հանցագործներից։ Որոշ դեպքերում «ուրվական-անձնագրերը» փախստականներին փոխանցում են իրենց ծանոթները, իսկ ապաստան ստանալու բոլոր միջոցառումներից հետո նրանք վերադարձնում են դրանք: Լինում են նաեւ դեպքեր, երբ դրանք ինքնակամ վաճառում են Սիրիայի քաղաքացիները, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում»,- շարունակում է Կաստենհոֆերը։

«Սեւ շուկայում կարելի է հանդիպել նաեւ ինքնությունը հաստատող կեղծ վկայականների։ Այն, թե ինչքան հեշտ է ստանալ նոր «ինքնություն», ապացուցել է Habertürk թուրքական թերթի լրագրողը, ով Ստամբուլում ներկայացել է որպես փախստական։ Ընդամենը երկու օր անց, ստանալով 500 եվրո, տեղափոխողները նրա համար Ֆինլանդիայի քաղաքացու կեղծ փաստաթղթեր են պատրաստել։ Այս անձնագրի միակ թերությունն այն է, որ բոլորովին մաքուր է եղել, այսինքն առանց անձնագրային հսկիչ կետերի կնիքների»,- եզրափակում է հեղինակը։

Աղբյուր` Die Presse

Թարգմ.` Տիգրան Գասաբյան

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 346


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր