• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Զուրաբյանը կոչ է անում քաղաքական ուժերին՝ միավորվել «Ոչ»-ի ճակատում

Ազգային ժողովում ընթացող լսումների ժամանակ, որոնք վերաբերում են սահմանադրական փոփոխություններին, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի տեսակետը սահմանադրափոխության գործընթացի վերաբերյալ՝ կոչ անելով համախմբվել «ոչ»-ի ճակատում: Լեւոն Զուրաբյանի ելույթը՝ ստորեւ.

Որքան էլ այս միջոցառման կազմակերպիչները փորձեն ձեզ համոզել, թե Հայ ազգային կոնգրեսն այստեղ է եկել բովանդակային քննարկման համար, դա իրականությանը չի համապատասխանում: Մենք այստեղ չենք եկել բովանդակային առաջարկություններ անելու կամ փորձելու՝ բարելավել նախագիծը: Մենք այստեղ եկել ենք միայն մեկ նպատակով՝ ժողովրդին հասցնելու մեր տեսակետը, այն է՝ մենք մերժում ենք որեւէ սահմանադրական գործընթաց՝ համարելով այն հանցավոր մի գործընթաց, որն իրականում ուղղված է սահմանադրական հեղաշրջանը եւ իշխող ուժի կողմից իշխանության ուզուրպացիային եւ դրա ամրապնդմանը սահմանադրորեն:

Իրականում, Սահմանադրությունը փոփոխելու որեւէ անհրաժեշտություն չկա: Այստեղ բերված այն պատճառաբանությունը, թե իբր գործող Սահմանադրությունը կոնֆլիկտոգեն է, միանգամայն փուչ պատճառաբանություն է, եւ պատահական չէ, որ չկարողացաք գոնե մեկ օրինակ բերել, թե երբեւէ ինչ կոնֆլիկտային իրավիճակ է առաջացել, որն այս Սահմանադրությունը չի կարողացել լուծել:
Ավելին՝ ընտրակեղծիքները, մենաշնորհները, արտագաղթը այլ պատճառներ ունեն եւ բացարձակապես կապված չեն Սահմանադրության արատների հետ, այլ կապված են միայն երկրում հաստատված՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ավազակապետության հետ:

Ինչու՞ են նման գործընթաց սկսել: Ի վերջո, սահմաններում համարյա պատերազմական վիճակ է, եւ Սերժ Սարգսյանը դրա մասին լռում է, այն դեպքում, որ երբ մենք հանրահավաք ենք անում, իշխանությունն ամեն մի կրակոցը ներկայացնում է որպես վտանգ մեր ազգային անվտանգությանը: Որովհետեւ մի նպատակ ունեն՝ արագ անցկացնել այս սահմանադրությունը՝ իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով, նույնիսկ՝ եթե դա վնասում է մեր ազգային անվտանգությանը:

Իրականում, պրոբլեմը հետեւյալն է՝ ընտրակեղծարարության մեխանիզմներն ամբողջացնելուց հետո Սերժ Սարգսյանի ռեժիմի միակ խնդիրն այն է, որ Սահմանադրության 50-րդ հոդվածը (նույն անձը չի կարող ավելի, քան 2 անգամ ընտրվել նախագահի պաշտոնում-խմբ.), խոչընդոտում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը: Ահա այս է պրոբլեմը. եթե ընտրությունները նրանք կարող են կեղծել, այս մի խոչընդոտը այլ կերպ, քան Սահմանադրությունը փոխելով, չեն կարող վերացնել: Այդ նպատակով հիմա անցում է կատարվում իբր խորհրդարանական համակարգի, սակայն իրականում ստեղծվում է եվրոպական ստանդարտների հետ որեւէ առնչություն չունեցող եւ նմանը չունեցող մի աղճատված համակարգ, որում առանցքային տեղ է զբաղեցնում ԱԺ նախագահը, որը, իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնի հետ համատեղելով, իր ձեռքում է կենտրոնացնելու պետական իշխանության բոլոր կարեւորագույն լծակները: ԱԺ նախագահի եւ իշխող կուսակցության նախագահի պաշտոնը համատեղող այդ ֆիգուրի անունը պայմանականորեն դնենք «գենսեկ»: Եվ այսպես, եթե այս սահմանադրական արկածախնդրությունը հաջողի, ապա գենսեկ Սերժ Սարգսյանն ունենալու է երաշխավորված մեծամասնություն պառլամենտում, խորհրդարանական մեծամասնության հետ միասին կարող է ցանկացած պահի անվստահություն հայտնել վարչապետին եւ առաջադրել նոր թեկնածու: Մի լիազորություն, որը որեւէ խորհրդարանական պետության մեջ որեւէ ԱԺ նախագահ չի ունեցել եւ չի ունենա. ՀՀ-ն այս հարցում հավակնում է առաջամարտիկ դառնալ: Այդ անձը կարող է ցանկացած պահի փոխել պաշտպանության նախարարին, ինչը թույլ է տալիս վերահսկողություն հաստատել կառավարության եւ նրա ցանկացած անդամի վրա: Անգամ գնացել են այն բանին, որ պարտված Գերմանիայի վրա փաթաթած դրույթները փորձում են հիմա փաթաթել մեզ վրա:

Ներկայացված փաստաթուղթը ոչ մի կապ չունի ժողովրդավարության եւ եվրոպական ստանդարտների հետ: Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2018-ի ապրիլի 9-ից հետո, ՀՀ նախագահի պաշտոնում իր լիազորությունները ավարտվելուց հետո զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը եւ համաձայն փոփոխված սահմանադրության՝ շարունակել իր միանձնյա ղեկավարումը մեր երկրում:

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում ամբողջ ժողովրդին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին եւ քաղաքական ուժերին՝ միավորվել «Ոչ»-ի միասնական ճակատում, որը կդառնա դիմադրության շարժում այս սահմանադրական հեղաշրջման դեմ եւ կպայքարի այն տապալելու նպատակով, քանի որ մեր ժողովուրդը հաստատ արժանի չէ Սերժ Սարգսյանին հավերժորեն Հայաստանի կառավարիչ ունենալու դժբախտ ճակատագրին:
Զուրաբյանը կոչ է անում քաղաքական ուժերին՝ միավորվել «Ոչ»-ի ճակատում

- See more at: //www.ilur.am/news/view/48538.html#sthash.MQDGCGbe.dpuf скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 459


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր