• 17:28 – Սերժ Սարգսյանի առաջին իսկ խնդրանքի դեպքում ռուսական զորքեր դուրս կգան Երեւանի փողոցներ․ Անդրեյ Զուբով 
  • 16:43 – Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 19:27 – Յուրաքանչյուր նվաճում համառ աշխատանքի արդյունք է 
  • 18:16 – ԿԵՄԵՐՈՎՈՅԻ ԴԱՍԵՐԸ ԵՐԵւԱՆԻ ՀԱՄԱՐ 
  • 18:16 – ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ 

Video. 38.000 դոլարի ավազակային հարձակումը կատարողների մեջ է «Ալավերդյանցի Կոկոն»

38.000 ԱՄՆ դոլարի ավազակային հարձակումը կատարողների մեջ է «Ալավերդյանցի Կոկոն»Այսօր՝ հուլիսի 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները հայտնաբերել են երեկ՝ հուլիսի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական տարածքում խոշոր չափի ավազակային հարձակում կատարած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում 3 հոգի հարձակվել են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արեգ Ջրբաշյանի վրա, ծեծի ենթարկել նրան, այնուհետ հափշտակել նրա պայուսակը, որի մեջ եղել է 38,000 ԱՄՆ դոլար, որից հետո Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:


Ա. Ջրբաշյանը աջ և ձախ ձեռքերի կոտրվածքներ, աջ աչքի շրջանում արյունազեղում ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հիվանդանոց է մեկնում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:


Արդեն լուսաբացին ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստանում, որ նշված Mercedes-ը ուղևորություն է վերցրել Իսակովի պողոտա: Հասնելով Իսակովի պողոտա՝ այնտեղ հայտնաբերում են վթարված Mercedes-ը, որը բախվել էր մեկ այլ տաքսի ավտոմեքենայի, որից հետո ստահակները Mercedes-ը թողնելով վթարի վայրում՝ հեռացել են:


Անմիջապես ոստիկանները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական գործողություններ և ստանում են օպերատիվ տվյալներ, որ ավազակային հարձակում կատարողները գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում, ովքեր այնտեղ են մեկնել Range Rover մակնիշի 07 ՏZ 777 համարանիշի ավտոմեքենայով:


Արդեն «Զվարթնոց» օդանավակայանի VIP նախասրահում քրեական հետախուզության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալում են Կոստանտին Հունանյանին, Աշոտ Կարինյանին և Վաչագան Գեղամյանին: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև գողոնը, ինչպես նաև նրանց ավտոմեքենայում նրանց մոտ հայտնաբերվում են դիմակներ, ռետինե մահակներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հունանյանը քրեական անցյալով հարուստ հայտնի Ալավերդյանցի Կոկոն է: Այս պահին նշված անձինք գտնվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման ժամանակավոր վայրում:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Ա. Ջրբաշյանը «Տոտո» բուքմեյքերական կենտրոնում շահում է 38.000 ԱՄՆ դոլարի դրամ և կենտրոնական գրասենյակից ստանում է շահած գումարը և Սարյան և Պուշկին փողոցների վրա գտնվող տարադրամի փոխանակման կետում դրամը դոլար է սարքում: Դուրս գալով տարադրամի փոխանակման կետից՝ փողոցում նրան են մոտենում այս 3 անձինք և հայտնում, որ իբրև նա ինչ-որ աղջկա նեղացրել է, որից հետո ծեծի են ենթարկում ու հափշտակում նրա մոտ եղած 38.000 ԱՄՆ դոլարը:



Շարունակությունն՝ այստեղ:


<!-- Ouside Singular --> скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 689


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Курсы валют ЦБ РФ09.06.2016
USDКурс Доллара00.00000.000
EURКурс Евро00.00000.000
GBPКурс Фунта00.00000.000
BYRКурс белорусского рубля00.00000.000
UAHКурс гривны00.00000.000
AMDКурс Армянского драма00.00000.000
AZNКурс азербайджанского маната00.00000.000
Սոց. ցանցեր
  • Вконтакте
  • Facebook
  • Twitter
Մամուլի Տեսություն