• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Կացնահարված երիտասարդին օրեր առաջ քաղմաս էին տարել. Մանրամասներ

Իր իսկ բնակարանում կացնահարված Երեւանի  բնակիչ 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը մշտապես եղել է իրավապահների ուշադրության կենտրոնում: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա նախկինում դատված է եղել, եւ մշտապես խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ավելին, գողության համար դեպքից մոտ 4 օր առաջ նրան նորից տարել էին ոստիկանության բաժին:


Երկու եղբայրները ապրում էին միասին, մայրը ապրում էր մյուս եղբոր հետ: Սպանությունից հետո եղբայրը դուրս էր եկել տանից, իսկ մայրը, գալով որդիներին տեսության, սարսափելի տեսարանի էր ականատես եղել: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ սպանության մեջ կակսածվող եղբայրը հոգեկան խնդիրներ է ունեցել, իսկ տարաձայնությունները եղել են կենցաղային բնույթի՝ «սա մի արա, դու ստեղ քնի, ես սա չեմ անի» եւ այլն: Եղբայրը ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպես է եղել սպանությունը, որտեղ է թաքցրել կացինը ու հագուստը:


Երկու եղբայրներն էլ ամուսնացած չեն ու չեն աշխատում:


Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝  օգոստոսի 18-ին, ժամը 07:30-ի սահմանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ  արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 478


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
иконка
Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 90 օրերի ընթացքում.
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր