• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել

Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել
Էդուարդ Շարմազանովը կանխատեսում է, որ Նիկոլ Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները: Այս մասին ԱԺ նախկին փոխխոսնակը հայտարարեց ԱԱԾ-ի մոտ, ուր եկել է իր աջակցությունը Հրայր Թովմասյանին հայտնելու համար. «Մենք էլ պետք է դիմակայենք մինչև իրենք կգան, կգա իրական ժողովրդավարությունը: Կոնկրետ ես պատրաստ եմ պայքարել: Հայաստանում կան տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ովքեր չեն հանդուրժելու Նիկոլ Փաշինյանի կամայականությունները: Մեր պայքարի արսենալում լինելու են բոլոր օրինական միջոցները»:

Հարցին՝ իշխանություններին հաջողվելու է արդյո՞ք պաշտոնանկ անել Թովմասյանին, Շարմազանովն ասաց, որ պաշտոնանկ անել՝ ոչ, բայց ավելի վատ բան կարող է լինել՝ կալանավորել. «Կասկածո՞ւմ եք: Կարող է ինձ էլ կալանավորեն, Ձեզ էլ, որ ինձ այդպիսի հարց եք տալիս: Այսօրվա Հայաստանում որևէ իրավական նորմ չի աշխատում: Սա զտում է՝ կամ այս կողմն ես, կամ՝ այն: Զտվում են մարդիկ, ովքեր պայքարում են հանուն Հայաստանի Հանրապետության»:





Շարմազանովի խոսքերով այսօր Հայաստանում չկա իշխանություն, կա ռեժիմ ու Նիկոլի դուդուկի տակ պարող գործիչներ. «Եթե այսօր Նիկոլը հրաման տա, ԱԺ-ում վաղը բոլորը սազներն առած կգովաբանեն Հրայր Թովմասյանին»:



Հարցին՝ իրենց իշխանության օրոք մի՞թե հետապնդումներ չեն եղել, ԱԺ նախկին փոխխոսնակն ասաց, որ իրենց իշխանությունն անցյալում է, ինքն իրենց իշխանության մասին գնահատականներ տվել է, այդ գնահատականներն ուժի մեջ են:

Շարմազանովը հերքեց, թե իրենց իշխանության ժամանակ եղել են քաղաքական բանտարկյալներ . «Մեր իշխանության օրոք որևէ միջազգային մասնագիտացված կառույց չի նշել, թե Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ: Մեր իշխանության օրոք դատական իշխանության վրա ճնշումներ չի եղել, ղեկավարը դատավորներին վնգստացող չի անվանել, ասֆալտին չեն փռել, մարդկանց 75 տարեկան հայրերին ԱԱԾ չեն բերել»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 39


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր