• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը.Կրակի դադարեցումը դեռ չի նշանակում մեր զորքերի դուրսբերում

Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը.Կրակի դադարեցումը դեռ չի նշանակում մեր զորքերի  դուրսբերումՀոկտեմբերի 17-ին թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում Սիրիայում 120 ժամով կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերել:Բանակցությունների ավարտից հետո թուրք-ամերիկյան պայմանավորվածության մասին մեկնաբանություններ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ռազմական օպերացիան ժամանակավորապես դադարեցրել ենք,որպեսզի 120 ժամվա ընթացքում PKK-ի և YPG-ի ուժերը դուրս գան այնտեղից: Սա հրադադար չէ, բայց ահաբեկչական տարրերի (նկատի ունի քուրդ զինյալներին-խմբ.) դուրս գալուց հետո դադարեցնելու ենք գործողությունը»:

PKK - «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»

YPG - «Ժողովրդի պաշտպանության ուժեր»

Չավուշօղլուն նաև տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվել են YPG-ի ձեռքից ծանր զինատեխնիկան վերցնելու, դիրքերն ու ամրությունները ոչնչացնելու վերաբերյալ:

«Այսօրվա բանակցություններում մեր հարգելի նախագահի ողջախոհ առաջնորդությամբ ստացանք մեր ուզածը: Եփրատից արևելք մինչև Իրաքի սահման 32կմ խորությամբ և 444 կմ երկարությամբ գոտում ոչ մի ահաբեկչի չմնալը և այդ ամբողջ տարածքում անվտանգության գոտի հիմնելը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուի տեղեկացմամբ՝ այս պայմանավորվածությամբ նախատեսվում է, որ ԱՄՆ-ն այլևս պատժամիջոցներ չի սահմանելու Թուրքիայի դեմ:

«Կրակի դադարեցումը դեռ չի նշանակում մեր զորքերի կամ այնտեղ ունեցած մեր ուժերի դուրսբերում: Մենք այնտեղ ենք ու շարունակելու ենք մնալ այնտեղ»,- եզրափակել է Չավուշօղլուն: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 26


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր