• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Տեսանյութ. Թեժ բանավեճ.չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք

Տեսանյութ. Թեժ բանավեճ.չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաքՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարությունում հանդիպել է զոհված զինծառայողների մայրերին: Հանդիպումն անցավ բավականին թեժ մթնոլորտում՝ բանավեճերով, մեկը մյուսի հասցեին քննադատություններով:

Զոհված զինծառայողների մայրերը կառավարությունից պահանջում են ընդլայնել փոխհատուցում ստացողների ցանկը, ինչպես նաև ներառել Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքները:

«Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակ, երբ Դուք իշխանությունների հետ շատ լավ հարաբերություններ ունեիք: Եվ ես չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք: Ինձ համար տարօրինակ է դա: Այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության կամ նախագահական դիմաց նստել»,-դիմելով «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց. «Որովհետև այն ժամանակ 30 մլն չէր տրվել»:

«25 տարի բանակի կողքին քայլում եմ և երբևիցե չեմ ունեցել նման խնդիր, որ դիմեմ կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, և իմ դիմումներն անպատասխան մնան: Փոխվել է իշխանություն, եղել է հեղափոխություն, և Դուք ժողովրդի կողքին եք, ուստի ակնկալիքը Ձեզանից է, որ հետամուտ կլինեք, և այս զոհվածների ընտանիքները ևս կգտնվենք Ձեր ուշադրության կենտրոնում: Որոշակի խնդիրներ առաջացան, երբ Դուք մեկին հատկացնում եք 30 մլն, իսկ մնացած զոհվածների՞ն: Նրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ»,-ասաց Մարգարիտա Խաչատրյանը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 21


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր