• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Գերհզոր արագությամբ ավելանում էդավաճան լակոտների գլխաքանակը. Մի մտեք տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ

Գերհզոր արագությամբ ավելանում  էդավաճան լակոտների գլխաքանակը. Մի մտեք տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետՄի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ այլեւ շատ դժվար է որեւէ անհեթեթությամբ զարմացնելը, հատկապես մեր օրերում, երբ գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների եւ պետականության վրա թքած ունեցող լածիրակների գլխաքանակը:







Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկի եւ IQ-ի տոտալ բացակայությունը եւ մեկ պարզ համադասական նախադասություն արտաբերելու մտավոր անկարողությունը:

Ու հիմա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի շատ երկար անունով նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում եւ որոշել է, որ այլեւս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Նախարարի խորհրդականը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ բուհ-ը ինքը կորոշի` ներառել հայոց լեզու եւ հայ պատմություն առարկաները թե՝ ոչ: Որովհետեւ, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանանակից սկզբունքին: Կարճ ասած` նորաձեւ չի: Ավելի կարճ ասած` սեքընդ հենդ է:

Ու պատկերացնում ե՞ք ինչ կլինի այն դեպքում, երբ բուհ-ի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է եւ որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։

Սա այլեւս ծիծաղելի չի եւ այս մոտեցման հետեւանքները արդեն իսկ հասկանալի եւ կանխատեսելի են:

Տեղյակ եմ, որ մտավորականների եւ գիտնականների այն հատվածը, որոնք իրենց արժանապատվությունը չեն ծալել ու դրել դարակում, արդեն իսկ դիմել եմ շատ երկար անուն ունեցող նախարությանը` վերանայելու այս «նորաձեւ» մոտեցումը: Ուզում եմ հավատալ, որ երբ կառավարությունում զեկուցվի այս «նյու հաուն» հայոց լեզվի եւ պատմության հանդեպ իմ համոզմամբ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը կկասեցնի այս շատ վտանգավոր տեղ տանող «նորաձեւությունը»: Առայժմ` այսքանը:

Այս նախագիծը պաշտպանող մանկուրտների բանակին եւ նրանց սպասարկող ֆեյսբուքյան ֆեյքերին հորդորում եմ անկանոն շարժումներ չանել եւ ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, մի շփոթեք այն ախոռի հետ: Դա միակ բանն է, որ մնացել է մեզ»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 30


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր