• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին

Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հայտարարությունը՝ Հանրապետական ծննդատան դեպքով

24.09.2019 թվականին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում (Հանրապետական ծննդատուն) Կոտայքի մարզի 33-ամյա բնակչուհի Հայկուհի Խաչատրյանը ծննդաբերել է իր երրորդ երեխային եւ նրան այդպես էլ չտեսնելով ու անանուն զանգ ստանալով՝ տեղեկացվել, որ երեխան մահացել է։ Միաժամանակ Հ. Խաչատրյանին տեղեկացրել են, որ 6 օր շարունակ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել։

Կատարվածի կապակցությամբ՝ 29.09.2019 թվականին Հայկուհի Խաչատրյանը հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

03.10.2019 թվականի դրությամբ՝ Հ. Խաչատրյանի պնդմամբ նա որեւէ տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի եւ դեպքի կապակցությամբ այլ մանրամասների վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակն անընդունելի է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվում է, որ 18 տարին չլրացած պացիենտի առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրա օրինական ներկայացուցչին, սակայն այս պարագայում ստացված անանուն հեռախոսային զանգից բացի որեւէ այլ պատշաճ տեղեկություն Հ. Խաչատրյանին չի տրամադրվել ո՛չ բժշկական հաստատության ներսում, ո՛չ էլ պետական մարմինների կողմից։

Հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Եվրոպական դատարան) բազմիցս նշել է, որ թեեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (Եվորպական կոնվենցիա) երաշխավորված ընտանեկան եւ մասնավոր կյանքի հարգանքին վերաբերող 8-րդ հոդվածը հիմնականում վերաբերում է ողջ մարդկանց միջեւ փոխհարաբերություններին, այնուամենայնիվ Եվրոպական դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ այն դեպքում, երբ իշխանությունները, բայց ոչ ընտանիքի մյուս անդամները տեղյակ են անձի մահվան մասին, ապա համապատասխան պետական մարմինները պետք է առնվազն ողջամիտ քայլեր ձեռնարկեն ապահովելու ընտանիքի անդամների պատշաճ տեղեկացված լինելու իրավունքը (Lozovyye v. Russia): Համանման տարբերակով՝ Եվրոպական դատարանը դիտարկել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, երբ հիվանդանոցը տեղեկատվություն չի տրամադրել անձին իր նորածին երեխայի մահվան եւ նրա մարմնի անհետացման վերաբերյալ (Zorica Jovanović v. Serbia)։

Հաշվի առնելով վերոգրյալն ու ղեկավարվելով ներպետական օրենսդրությամբ, ինչպես նաեւ Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքով՝ պահանջում ենք.

ՀՀ ոստիկանությունից եւ քննչական կոմիտեից՝ համակողմանի, օբյեկտիվ, լրիվ եւ թափանցիկ քննություն իրականացնել դեպքի կապակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունից՝ իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկել Հանրապետական ծննդատանը գոյություն ունեցող ամենաթողության իրավիճակին լուծում տալու կապակցությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ իրավասության շրջանակներում արձանագրել մարդու իրավունքների խախտման դեպքն ու ձեռնարկել համապատասխան օրենսդրական քայլեր։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 39


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր