• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Լավ կլինի, որ նախկին իշխանությունն ավելի զուսպ լինի. հնարավոր է՝ հեղափոխության 2-րդ ալիքը սրբի տանի նույնիսկ անմեղ մարդկանց

Լավ կլինի, որ նախկին իշխանությունն ավելի զուսպ լինի. հնարավոր է՝ հեղափոխության 2-րդ ալիքը սրբի տանի նույնիսկ  անմեղ մարդկանցԵրկար ժամանակ ապրելով սթրեսների մեջ հասարակությունը ձեռք է բերել բավականին ագրեսիվ վարքագիծ եւ հնարավոր է, որ հեղափոխության երկրորդ ալիք առաջանա, որը սրփի, տանի նույնիսկ նախկին իշխանության անմեղ մասնակիցներին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով, երկրորդ ալիքը կարող է ավելի բիրտ լինել, ինչը վտանգավոր է պետության զարգացման տեսանկյունից. «Այդ իմաստով գերադասելի է, որ նախկին իշխանությունն ավելի զուսպ հանդես գա եւ դրանով ատելությունը չբորբոքի: Հիմա ժամանակ է պետք, որ մարդիկ իրենց ագրեսիան նվազեցնեն: Պետության զարգացումը կբերի նոր օրակարգերի ձեւավորման եւ հանրության վիրավորված, խոցված, ցավ ապրած մարդիկ այլեւս նոր մտածողությամբ կզբաղվեն պետականաշինությամբ: Դա կմոռացնի ցավը:

Մյուս կողմը, որը դժվար վիճակի մեջ է պաշտպանելու անցյալը, որն արդեն մերժվել է, խնդիրներ կունենան հեղափոխության երկրորդ ալիքի հետ: Պետք է ուղղակի ապահովել իրավական կողմը, ոչ թե գնալ գաղափարախոսական հակադրությունների ճանապարհով, որը դատապարտված է: Դրանով թույլ կտրվի, որ պարպվի ժողովրդի տարիների ատելությունը: Դրան չպետք է խոչընդոտել, որովհետեւ դա վտանգավոր ընթացք կունենա: Միգուցե նախկինների ինքնապաշտպանության բնազն է աշխատում, որը բորբոքում է նոր ատելություն»,-ընդգծեց ԲՀԿ-կան պատգամավորը: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 27


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր