• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Սիրիայում կարող է լայնածավալ պատերազմ սկսվել.հայերը ցանկություն չունեն հողը լքել,նույնիսկ քրդերի հետ փոքր գումարտակ են ստեղծել

Սիրիայում կարող է լայնածավալ պատերազմ սկսվել.հայերը ցանկություն չունեն հողը լքել,նույնիսկ քրդերի հետ փոքր գումարտակ են ստեղծել
Թուրքիան ցանկանում է ազատ զոնա ստեղծել Հյուսիսային Սիրիայի հատվածում եւ իր տարածքում գտնվող 3 միլիոն սիրիացիներին տեղափոխել այդ գոտի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արեւելագետ, ՀՀ ԳԱԱ գիտաշխատող Արարատ Կոստանյանը՝ խոսելով Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունը կրող ռազմարշավի մասին։

«Թուրքիայում խնդիրներ են առաջանում սիրիացիների հետ, քաղաքացիների կողմից անընդհատ հարձակումներ են կատարվում սիրիացիների ստեղծած ընկերությունների, նրանց խանութների վրա, որովհետեւ Թուրքիայի տնտեսությունը հիմա լավ վիճակում չէ, եւ թուրքերը համարում են, որ 3 միլիոն սիրիացի աշխատելով Թուրքիայում՝ խլում է Թուրքիայի քաղաքացիների գործերը եւ հնարավորությունները»,–նշեց նա։

Արեւելագետը կարծում է, որ այս գործողությունները կարող են լայնածավալ պատերազմի վերածվել, «որովհետեւ երեկվանից սիրիական զորքը շարժվում է Հյուսիսային Սիրիա»։

Թուրքիայի գործողությունները, նրա համոզմամբ, ծավալապաշտական են, «որովհետեւ  Թուրքիան այդ տարածքներ ներխուժելուց հետո ստեղծել է իր դպրոցները, իր դրոշներն է ծածանել, նունիսկ խոսվում է, որ թուրքական փող է շրջանառվում»։

Արեւելագետը կարեւորում է, որ սուննի աշխարհի առաջնորդը լինելու Թուրքիայի փորձերը հօդս ցնդեցին, քանի որ արաբական աշխարհը եւս կոշտ արձագանքեց այս ներխուժմանը. «Թուրքիան փորձում էր լինել սուննի աշխարհի առաջնորդը, շատ հաճախ Պաղեստինի իրավունքների մասին էր խոսում, որը դրական էր ընդունվում արաբական աշխարհում, բայց հիմա կարծում եմ, որ այդ մտայնությունը հերքվեց, քանի որ արաբական աշխարհը դեմ կանգնեց Թուրքիայի ներխուժմանը»։

Սիրիայում ստեղծված իրավիճակին ՀՀ արձագանքի մասով Արարատ Կոստանյանը նկատում է, որ ՀՀ ԱԳՆ-ի եւ վարչապետի մակարդակով արված հայտարարություններում խոսվում է Սիրիայի անվտանգության եւ տարածքային ամբողջականության մասին, բայց ոչ հայ համայնքի. «Բայց չէր խոսվում հայկական համայնքի մասին, քանի որ, օրինակ, Ղամիշլի քաղաքում կա կա հայկական համայնք, եկեղեցի, դպրոց։ Գնահատելի է հայտարարությունը, որ ՀՀ–ն պատրաստ է Սիրիայում մեր քաղաքացիների տեղափոխումը Հայաստան կազմակերպել եւ քաղաքացիություն շնորհել, բայց հետաքրքիր է, որ Քամիշլիի հայերը ցանկություն չունեն հողը լքել եւ ասում են՝ ինչ էլ լինի, չենք ցանկանում դուրս գալ այստեղից, նույնիսկ քրդերի հետ փոքր գումարտակ են ստեղծել եւ պաշտպանվում են Թուրքական զորքերից»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջանում «Խաղաղության աղբյուր» անունով ռազմարշավ է սկսում։

Հայտարարությունից հետո թուրքական զինուժի գործողությունները դատապարտեցին  բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ բոլոր երկրները՝ հանդես գալով ռազմարշավը դադարեցնելու համատեղ կոչով: Իսկ Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան եւ Նիդեռլանդները հայտարարել են, որ կասեցնում են Թուրքիային զենքի մատակարարումը։

Ավելի ուշ Թուրքիային համատեղ հակահարված տալու համար քրդական խմբավորումները համաձայնության են եկել սիրիական կառավարության հետ՝  թուրք-սիրիական սահմանին կառավարական զորքեր տեղակայելու շուրջ: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 21


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր