• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը. սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ

Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը. սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբԲժշկական փորձաքննությունը եկել է եզրակացության, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, սեռական ոտնձգություններ է կատարել դուստրերի նկատմամբ և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ:  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Mash Թելեգրամ-ալիքը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:



Ում նկատմամբ է  հատկապես Խաչատուրյանը սեռական հակում ունեցել, չի հստակեցվում, բայց հիշատակվում է, որ դա տեղի է ունեցել նվազագույնը վեց ամիս: Եզրակացության համաձայն,  Մ. Խաչատուրյանի մոտ հայտնաբերել են հիպերդերային համախտանիշ. տղամարդը արհամարհում է կանանց և նրանց հետ հարաբերություններում ցուցադրաբար արտահայտում է իր դոմինանտությունը, մասնավորապես վիրավորում, նվաստացնում, սպառնում, բռնություն կիրառում, նաև զենքի օգտագործմամբ: Հանձնաժողովը եզրակացրել է, որ նա որևէ քրոնիկ հոգեկան խանգարում կամ թուլամտություն չի ունեցել:

Միաժամանակ փորձագետները նրա մոտ հայտնաբերել են խառը տիպի հոգեկան խանգարում: Տարբեր հիվանդությունների ֆոնի վրա, որոնք ուղեկցվում էին հոգնածությամբ, գլխի ծանրությամբ և քնի խանգարումով, նրա մոտ սկսվել է անկայուն տրամադրություն, կոնֆլիկտայնություն, պոռթկունություն, մեղքի զգացում: Բժիշկները չեն հաստատել, որ նա ունեցել է կախվածություն ալկոհոլից կամ թմրանյութերից:



Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։  Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները  ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 28


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր