• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 18:29 – Տեսանյութ.Լոնդոնում բացվել է կնոջ սեռական օրգանի աշխարհում առաջին թանգարանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:05 – «Զվարթնոց» օդանավակայանի 3 աշխատակից է ձերբակալվել՝ ուղևորներից մեկի ուղեբեռից մոտ 2 մլն դրամի ոսկեղեն գողանալու կասկածանքով 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝Արցախն՝ առանց բնիկ ժողովրդի.

Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝Արցախն՝ առանց բնիկ ժողովրդի.«Ադրբեջանի նախագահի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը որպես ԼՂ հիմնախնդրի լուծման տեսլական ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը, որ նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ասաց  ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:



«Ադրբեջանի նախագահը փախստականների հետ հանդիպմանը իր խոսքում անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5000 հազար բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրին, որի բնակչությունը 1992 թ.  ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, և բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ այս հայտարարությունը տեղավորվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է լուծման տեսլական»,- նշեց նա։



Նաղդալյանի խոսքով՝ խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ այդ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման:



«Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը երբևէ թույլ չեն տա Արցախում նոր վայրագություններ, դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին լավագույնս ձևակերպել է ՀՀ իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությամբ»,- շեշտեց խոսնակը։



Անդրադառնալով «Վալդայ» ակումբի համաժողովի ժամանակ Ալիևի պատասխանին՝ Նաղդալյանն ասաց.  «Չէի ցանկանա խորանալ ժողովուրդ և բնակչություն եզրույթների ադրբեջանական մեկնաբանության մեջ, բայց պետք է նշեմ, որ ժողովրդավարական հասարակությունում բնակչությունը նաև ժողովուրդ է և հակառակը։ «Վալդայ»-ի հայտարարությունում Ադրբեջանի նախագահի միայն մեկ եզրույթի հետ կարող եմ ամբողջությամբ համաձայնվել, որ հակամարտությունից առաջ Արցախի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, և Արցախի ժողովրդի կամարտահայտությունը  տեղի է ունեցել բնակչության ճնշող և բացարձակ մեծամասնության կամարտահայտության միջոցով»։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 23


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր