• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է

Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է«Սասնա Ծռեր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ որևէ մեկին ահաբեկելու և մարտական թև ստեղծելու ցանկություն չունի։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանը։ Նշենք, որ նման մտահոգություն էր հայտնել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Վերջինս երեկ լրատվականներից մեկի հետ հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը «Սասնա Ծռեր» կուսակցության երկու անդամների հետ ու ասել.

«Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, ինչու ոչ նաև ինձ, և իմ նմաններին, որ տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տալ և «Սասնա Ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն։ Լուր տամ բոլորին, մանավանդ Փաշինյանին և «Սասնա Ծռերին» թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել՝ րոպե առաջ պատասխան են տալու։ Ցռան Վերգոյի տպավորությունը Փաշինյանն ու իր կողմնակիցներն են, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք»։

«Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան ժողովրդի իշխանությունը յուրացրած, ժողովրդին ցեղասպանության ենթարկած, ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է և նրա խոսնակն է, ներկայացրել է այդ մաֆիայի 5-րդ շարասյան տեսակետները»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։

Կուսակցության անդամը նշեց, որ իր հայտարարությունում Բալասանյանն ուղիղ ձևով սպառնացել է ոչնչացնել ՀՀ իշխանության, «Սասնա Ծռերի» կուսակցության ներկայացուցիչներին և նաև, իր խոսքով ասած, ՀՀ հպարտ քաղաքացիներին։

«Նա իր այդ կեղծ, անհեթեթ պնդումներն արել է իր սպառնալիքներն, իբր, արդարացնելու նպատակով, հարկավ ծանրագույն հանցագործությունների նախապատրաստությունն որևէ արդարացում չունի։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել՝ իրականացնելով 5-րդ շարասյան ռևանշիստական պլանը»,-ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության վարչության անդամն ու ավելացրեց, որ 5-րդ շարասյունն որոշել է սպառնալիքներով հանդես գալ, իսկ հաջորդ քայլը կլինի սպառնալիքների իրականացումը։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 13


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր