Հոկտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:



Մասնավորապես` 



Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ,



Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտ՝ 7000 քմ, 



Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1 հա, Գոռավան գյուղում՝ 2700 քմ,



Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 20 հա, Պռոշյան գյուղում՝ 3000 քմ, 



Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 200 քմ,



Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում՝ 9 հա, Արփի գյուղում՝ 2 հա,



Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ 500 քմ:



Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы