Կառավարությունն իշխանափոխությունից հետո վարքագծի փոփոխության խնդիր է դրել, որը նաեւ տնտեսական հեղափոխության իմաստն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ։, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:



Նրա խոսքով, դա վերաբերում է բոլորիս եւ իշխանությանը, եւ գործարարներին, եւ բոլորին. «Տարիներ շարունակ մեզ պարտադրել էին խաղի կանոններ, որ ոչ բիզնեսը, ոչ գործարարները չէին կարող ինքնաարտահայտվել, գտնել իրենց տեղը: Որեւէ հաջողության հասնելու համար առաջին հերթին պետք էր մրցակցությունից դուրս հովանավորություն ստանալ, եւ իշխանության տված արտոնությունից օգտվելով որեւէ տեղ գրավել: Հեղափոխության ամբողջ գաղափարախփոսությունը այս խաղի կանոնները փոխելն էր, ինչը տեղի է ունեցել»,-ասաց նա:



Վահագն Խաչատրյանը նաեւ ընդգծեց, որ կառավարությունը այսօր չի խառնվում տնտեսական կյանքին, բոլորին ազատություն է տվել, մրցակցային հավասար պայմաններ են ստեղծվել. «Այստեղ մենք բոլորս մեր տեղն ենք փորձում գտնել: Մենք հիմա այդ ճանապարհին ենք: Իհարկե, հաջողություններ ունենք, բայց չի կարելի մտածել, որ այս ամենը վերջացել է, որովհետեւ ես կարող եմ թվարկել նաեւ թերություններ, հիմնականում կապված կառավարության կառուցվածքային փոփոխությունների, նաեւ տնտեսական բարեփոխումների հետ:



Շատ խիստ գնահատականներ չեմ տալիս, որովհետեւ հասկանում եմ, որ նախկին համակարգը շատ կարծրացած էր, շատ ուժեղ կապված էր հորիզոնականը եւ ուղղահայաց կապերով եւ այդ կապերը քանդելը շատ դժվար է: Ես այսօր տեսնում եմ, որ այդ քանդելը ստացվում է: Իշխանությունը նաեւ իջնում է ներքին օղակներ: Ես համոզված եմ, որ քաղաքացիները եւս այս ամենը զգում են: Ազատության շունչն իր ազդեցությունը կունենա նաեւ բիզնեսի վրա»:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы