Հավասար պայմաններ ստեղծելը դեռ չի նշանակում, որ մենք կարող ենք հավասար զարգացում ապահովել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:



«Որովհետեւ ստարտային պայմանների առումով նախկին խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք օգտվում էին նախկին բարիքներից, իհարկե, գտնվում են ավելի լավ պայմաններում: Այս առումով կառավարության դերը այն է, որ կարողանա ստարտային ավելի վատ պայմաններում գտնվողներին ինչ-որ ձեւով հնարավորություններ տա: Այստեղ կառավարությունը մեծ անելիք ունի»,-ընդգծեց նա:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы