• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Փաշինյանի առաջարկած «բանաձեւը» հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության գիտակցություն. «Ազգային օրակարգ»

Փաշինյանի առաջարկած «բանաձեւը» հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության գիտակցություն. «Ազգային օրակարգ»Սույն թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած ծրագրային ելույթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ վիճելի դրույթների, հերթական անգամ հնչեցրեց Արցախի խնդրի կարգավորման իր «աննախադեպ» բանաձեւը, ըստ որի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձեւը իրականություն դարձնելու համար»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ազգային Օրակարգ» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Կարելի է ենթադրել, որ բանաձեւի հեղինակները այն դիտարկում են որպես ՀՀ նոր իշխանությունների համագործակցային պատրաստակամությունը միջազգային հանրությանը ներկայացնող դիվանագիտական ճկուն քայլ։ Իրականում սակայն, ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնած հիշյալ ձեւակերպումը վտանգավոր կերպով թուլացնում է հայկական կողմի բանակցային դիրքերը, քանի որ.

ա) հավասար նժարների վրա են դրվում զավթողական վայրագ պատերազմ սանձազերծած ու պարտված ադրբեջանական կողմին, եւ նրա ագրեսիային դիմագրաված Արցախի բնիկ հայ բնակչությանը, որը միայն հսկայական մարդկային, նյութական եւ նաեւ տարածքային կորուստների գնով է կարողացել պաշտպանել իր ազատությունը;

բ) անուշադրության է մատնվում այն ակներեւ իրողությունը, որ Արցախը երբեւիցե չի եղել նորանկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ չի վերահսկվել նրա կողմից, եւ առավել եւս չի կարող մեր Հայրենիքի արցախյան հատվածը ադրբեջանական կողմի կամոք երբեւիցե դառնալ սակարկության առարկա;

գ) անտեսվում է ակնհայտ փաստը, որ ադրբեջանական կողմը արցախյան հակամարտության հանգուցալուծման, որպես իր համար ընդունելի միակ տարբերակ, շարունակում է տեսնել միայն Արցախի ամբողջական բռնակցումը Ադրբեջանին, դրանով իսկ բացառելով որեւէ խաղաղ կարգավորման հնարավորությունն անգամ;

դ) մոռացության է տրվում առկա իրողությունը, որ ադրբեջանական կողմը պարբերաբար արյունալի սահմանային մարտեր է սադրում՝ այդ թվում 2016 թվականի ապրիլին սանձազերծելով լայնածավալ ռազմական գործողություններ, անթաքույց թշնամանք եւ հայատյացություն է քարոզում, եւ բարձրաձայն սպառնում է հայկական պետականության լիակատար ոչնչացմամբ։    

Արդյունքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «բանաձեւը» հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության եւ սեփական ուժի գերակայության գիտակցություն, իսկ հայ հանրության մոտ առաջացնում է անզորության եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անկարողության զգացողություն։ Այդ համատեքստում, զարմանալի չէ ադրբեջանական կողմի էլ ավելի կոշտ ռազմաշունչ հռետորաբանությամբ արձագանքը, ինչին մենք ականատես եղանք Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ նույն ՄԱԿ-ի ամբիոնից ելույթում, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հոխորտալից հայտարարարություններում։

Ելնելով վերոնշյալից, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել այս կեղծ, ըստ էության պարտվողական «բանաձեւից», Արցախի իշխանությունների հետ միասին հստակորեն հայտարարարել, որ Արցախի անջատումը Ադրբեջանից արդեն իսկ վաղուց տեղի ունեցած անշրջելի իրողություն է, հիմնված ազգերի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքի վրա, եւ պետք է դիտարկվի որպես հակամարտության կարգավորման աներկբա նախապայման, իսկ բանակցությունների առարկա դարձնել արդեն հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքների հաղթահարումը, տուժած խաղաղ բնակչության կորուստների երկուստեք փոխհատուցումը, եւ խաղաղ գոյակցության երկարաժամկետ կայուն նախադրյալների ստեղծմումը։   скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 85


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր