• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Օգտագործե՞լ աղ, թե՞ ոչ.ԱՀԿ-ն առաջարկել է «վախեցնող գրություններ» դնել աղամանների վրա

 

Օգտագործե՞լ աղ, թե՞ ոչ.ԱՀԿ-ն առաջարկել է «վախեցնող գրություններ» դնել աղամանների վրա

 Մարդիկ, ովքեր սննդի մեջ օգտագործում են մեծ քանակությամբ աղ, հաճախ են տառապում օստեոպորոզի և միզաքարային հիվանդություններով: Լաբորատոր փորձարկումները պարզել են, որ նատրիումի և կալցիումի քանակությունն օրգանիզմում կարգավորվում է նույն մեխանիզմով: Նատրիումի հավելյալ օգտագործման դեպքում օրգանիզմն այն հեռացնում է մեզի միջոցով՝ երիկամներով: Նման դեպքում կալիումը՝ նատրումի հետ միասին, հեռանում է օրգանիզմից:





Մեզի մեջ կալիումի բարձր քանակությունից տեղի է ունենում միզածորանում քարերի առաջացում, իսկ արյան մեջ կալիումի պակասից ոսկորների նյութի ամրությունը թուլանում է և արդյունքում՝ զարգանում է օստեոպորոզ:

Գիտնականները հայտաբերել են աղին փոխարինող միջոց: Հոլանդական գիտնականներն առաջարկել են աղը փոխարինել սոյայի սոուսով, որպեսզի սննդակարգն ավելի առողջարար լինի:


Տարբեր կազմակերպությունների գիտնականներ միավորվել են ԱՀԿ հովանու ներքո՝ սննդաբաժնում աղի համատարած չարաշահմանը դիմակայելու նպատակով, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։
«Անառողջ սնունդը մարդկանց մահվան հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում, իսկ ամենագլխավոր մեղավորը աղի չափից ավելի օգտագործումն է, դրա պատճառով, ԱՀԿ գնահատականներով, 2017 թվականին զոհվել է ավելի քան 3 մլն մարդ»,- ասել է Օ՛Բրայենի հանրային առողջապահության ինստիտուտի եւ Քալգարիի Ալբերտի սիրտ-անոթային հիվանդությունների ինստիտուտի աշխատակից, բժշկության, ֆիզիոլոգիայի եւ դեղաբանության պրոֆեսոր, Հիպերտոնիայի համաշխարհային լիգայի նախկին նախագահ Նորման Քեմփբելը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետությունների առջեւ խնդիր է դրել մինչեւ 2025 թվականը 30 տոկոսով կրճատել նատրիումի սպառումը։ Կառավարությունները եւ սննդարդյունաբերությունը համատեղ աշխատում են մշակվող սննամթերքներում աղի քանակության նվազեցման ուղղությամբ։



Սակայն, ԱՀԿ մասնագետների խոսքով, արդեն այժմ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել սպառողների իրազեկության բարձրացման համար։ Եվ ամենապարզ բանը նախազգուշացնող գրություն տեղադրելն է հենց աղի փաթեթների, ինչպես նաեւ սրճարանների ու ռեստորանների աղամանների վրա։

Մակագրությունների համար առաջարկվել է հետեւյալ ձեւակերպումը. «Նատրիումի ավելցուկն առաջ է բերում հիպերտոնիա եւ նպաստում ստամոքսի քաղցկեղի առաջացմանը։ Սահմանափակեք աղի օգտագործումը»։

«Մարդկանց մեծ մասը չգիտի, որ աղը, որն օգտագործում է, բարձրացնում է արյան ճնշումը եւ կրճատում նրանց կյանքի տեւողությունը»,- ամփոփել է Resolve to Save Lives-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն, դոկտոր Թոմ Ֆրիդենը։- «Նախազգուշացնող մակագրությունները սննդամթերքների փաթեթների վրա եւ կերակրացանկերում կօգնեն նրանց ավելի առողջ ընտրություն կատարել»։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 81


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր