• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տեսանյութ. Ինչպես հնարավոր չէ ԽՍՀՄ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումը

Տեսանյութ.  Ինչպես հնարավոր չէ ԽՍՀՄ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնումը«Որքանով հնարավոր չէ Սովետական Միության վերականգնումը, նույնն էլ ճշմարիտ է Խորհրդային Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման համար: Մենք ցավում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակեց իր ընտրողական հղումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խեղաթյուրման պրակտիկան։ Բանաձևերը ընդունվել են հակամարտության ռազմական փուլում և չեն հանգեցրել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման՝ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, ինչը շարունակական փորձեր է կատարել հակամարտության ուժային լուծում պարտադրելու համար»,-այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետ Դավիթ Կնյազյանը՝ պատասխանելով ՄԱԿ-ում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթին։

ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը մտածված գլխիվայր շուռ է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնական պատճառներն ու իր սեփական ագրեսիայի հետևանքները։

«Այսօր, զինադադարից  25 տարի անց, ՄԱԿ-ի բանաձևերի առաջնային նպատակը՝ ամբողջական հրադադարը, դեռևս ձեռք չի բերվել: Ադրբեջանն առանձնացնում է բանաձևերի միայն մեկ էլեմենտը՝ թերագնահատելով մյուսները, ինչպիսին է, օրինակ, շրջափակման վերացումը կամ բանաձևերում նշված հակամարտության կողմերին անտեսելը: Բոլոր բանաձևերով Լեռնային Ղարաբաղը հստակ ճանաչվել է որպես հակամարտության կողմ: Եթե Ադրբեջանը պատրաստ է իրագործել բանաձևերը, ապա առաջին հերթին պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին՝ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար: Հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ թե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն է, այլ ադրբեջանական քաղաքականությունն ու գործողությունները, որոնք խոչընդոտում են խաղաղ լուծման առաջընթացին»,-ասել է Դավիթ Կնյազյանը։

Նշենք, որ Մամեդյարովն իր ելույթում հակամարտությունը ներկայացրել էր որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հակամարտություն, ասելով, թե «Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի նկատմամբ» հանգեցրել է իր երկրի տարածքի կորստին, 1 մլն փախստականների, հիշատակել էր ՄԱԿ-ի բանաձևերը, որոնք «քննադատել են Հայաստանին»։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 87


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր