• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

«Հնարավոր է կատարած լինեն կոռուպցիոն բնույթի հանցագործություններ».ՀՔԾ-ն Քոչարյանի ընտանիքի անդամների, ինչպես և հարսների ու կնոջ բանկային տվյալներն է ուզել

«Հնարավոր է կատարած լինեն կոռուպցիոն բնույթի հանցագործություններ».ՀՔԾ-ն  Քոչարյանի ընտանիքի անդամների, ինչպես և հարսների ու կնոջ բանկային տվյալներն է ուզելՄարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ՀՔԾ-ի ուշադրությունը գրավել է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ նաեւ նրա ընտանիքը ու   Ֆինանսական դիտարկումների կենտրոնից տեղեկություններ է ուզել Քոչարյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ հարսների, ինչպես նաեւ Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի հետ փոխկապակցված անձանց բանկային հաշիվների վերաբերյալ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը գրություն է ուղարկել ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին՝ նշելով, որ «Մարտի 1»-ի քրեական գործով նախաքննության ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել,որ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը եւ Միքայել Հարությունյանը «հնարավոր է կատարած լինեն կոռուպցիոն բնույթի հանցագործություններ», հանդիսանում են իրենց կամ այլ անձանց անուններով գրանցված ընկերությունների փաստացի սեփակատերեր, դրանք կառավարում են իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով, ապօրինի հարստացել են, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցները»։

ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձանց թվում նշել է նրա կնոջը, որդիներին ու հարսներին, Յուրի Խաչատուրովի կնոջը ու որդիներից մեկին, Միքայել Հարությունյանի կնոջն ու երկու որդիներին։

«Խնդրում եմ հանձնարարել անհապաղ կատարել ուսումնասիրություն, պարզել եւ հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկություններ հայտնել վերը նշված անձանց անվամբ բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ու դրանց շարժի մասին»,-նշված է գրության մեջ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, իսկ Յուրի Խաչատուրովը և Միքայել Հարությունյանը սահմանադրական կարգը տապալելու համար։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 27


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր