• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ո՞ւմ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի սպանությունը. նա շատ բան կարող էր պատմել Քոչարյանի մասին

Ո՞ւմ էր ձեռնտու Հայկ Հարությունյանի սպանությունը. նա շատ բան կարող էր պատմել Քոչարյանի մասին
Հարկ է հիշեցնել, թե ինչպիսի ընթացք է ունեցել Հայկ Հարությունյանի կենսագրությունը։ Նա ներքին գործերի նախարար է դարձել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ այդ պաշտոնում նշանակում անելու շուրջ անհամաձայնություններ ու վեճեր կային Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Արամ Սարգսյանի միջև։ Ի վերջո, բազմաթիվ թեկնածուների շարքից Քոչարյանը համաձայնեց նշանակել Հայկ Հարությունյանին, ու նա, մեծ հաշվով, չէր սխալվել, որովհետև Հարությունյանը մարմնավորում էր վերադասի հրամանները անվերապահ կատարող «սալդաֆոնի» կերպարը։

Հայկ Հարությունյանը ու նրա գլխավորած ոստիկանությունը ռեպրեսիվ գործիք դարձան 2000թ.-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը դաժանորեն ճնշեց գործարար Արկադի Վարդանյանի նախաձեռնած ընդդիմադիր շարժումը։ Հայկ Հարությունյանի անմիջական պատասխանատվությամբ 2003-04թթ. ոստիկանությունն իսկական մարդաորս էր կազմակերպել Ստեփան Դեմիրճյանի ու նրա աջակիցների հանրահավաքների ժամանակ՝ շրջափակելով մարզերից Երևան բերող բոլոր ճանապարհները։ Հայկ Հարությունյանի ծառայամտության հերթական դրսևորումներից մեկը դարձան 2004թ.-ի ապրիլի 12-ի իրադարձությունները, որոնց նախորդեցին ու հաջորդեցին ընդդիմադիրների զանգվածային ձերբակալությունները։





Իհարկե, Հայկ Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի կողմից բարոյապես ոչնչացվեց 2008-ի դրամատիկ իրադարձությունների ժամանակ, քանի որ ոստիկանությունն էր դարձել այն հիմնական ռեպրեսիվ մահակը, որը Քոչարյանի կողմից օգտագործվում էր հազարավոր ցուցարարների դեմ։

Հայկ Հարությունյանը բազմաթիվ մանրամասների էր տիրապետում Ռոբերտ Քոչարյանի արածների վերաբերյալ, որովհետև այն բացառիկ պաշտոնյաներից մեկն է, որը պաշտոնավարել է Քոչարյանի նախագահության գրեթե ողջ ընթացքում՝ դառնալով վերջինիս անձնակենտրոն ու մարդակուլ իշխանության հաստատման անմիջական մասնակիցը։

Հարությունյանը հատկապես կարևոր ասելիք ուներ Մարտի 1-ի գործում, ու դժվար չէ ենթադրել, թե ում դեմ էր ուղղված լինելու նրա խոսքը։ Կոնկրետ փաստեր չունենք, թե ինչու կամ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը, սակայն ակնհայտ է, որ նրա լռությունը ձեռնտու է նախկին համակարգին, Ռոբերտ Քոչարյանին ու նրա շրջապատին։ Հայկ Հարությունյանը շատ բան կարող էր պատմել, ու այդ պատմությունները միայն ամբողջացնելու էին Քոչարյանի հանցագործությունների շարքը։

Բացի այդ՝ նախկին համակարգի ձեռագիրն է երկրում անվստահություն սերմանելը, քաոս առաջացնելը՝ հեղափոխության իշխանության վարկանիշն ու հեղինակությունը սասանելու համար։ Հայկ Հարությունյանի սպանությունը կամ ինքնասպանությունը կարծես թե այդ շարքից է՝ նպատակ ունենալով հավերժ լռեցնել Քոչարյանի արյունոտ տասնամյակի կենդանի վկաներից մեկին… скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 42


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր