• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Բրայզան մարգարե չէ, Ի՞նչ ետքայլի մասին է խոսքը. Դավիթ Բաբայան

Բրայզան մարգարե չէ, Ի՞նչ ետքայլի մասին է խոսքը. Դավիթ Բաբայան
Լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության մասին, թե Հայաստանը ետքայլ է անում բանակցային գործընթացում, հայտարարեց, որ Բրայզային անձամբ ճանաչում է. «Շատ լյավ տղա է, դիվանագետ է նաև բարձր մակարդակի: Բայց նրա ասածը վերջնական չէ, նա մարգարե չէ»:

Բաբայանը հիշեցրեց, որ Բրայզան կապեր ունի Ադրբեջանի հետ` կինը թուրք է. «Այս ամենն իր դերակատարումն ունենում է: Ի՞նչ ետքայլի մասին է խոսքը: Եթե Ադրբեջանը գալիս ու պահանջում է իր ահաբեկիչներին ու մարդասպաններին, ինչի դիմաց ասում է, որ բաց կթողնի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց պարտավոր է բաց թողնել, երբ հերոսացնում են Սաֆարովին, երբ ասում են, որ Երևանն ու Արցախն իրենցն է, ի՞նչ ետքայլի մասին է խոսքը»:

Բաբայանը խոսեց նաև Ստեփանակերտի և Հայաստանի միջև անհամաձայնությունների մասին` հայտարարելով, որ անհամաձայնությունը թշնամանք չի նշանակում.«Դա նշանակում է տարբեր կարծիքներ, որոնք պետք է լինեն ցանկացած նորմալ երկրում: Բայց դա չի նշանակում, որ պետք է լինի թշնամանք: Պետք է միասնականություն լինի: Պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր են նորմալ հարաբերություններ ունենալ»:

Բաբայանը նշեց, որ Արցախի ապագայի մասով սկզբունքային տարաձայնություններ չկան:

Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը, Բաբայանը հայտարարեց, որ Ստեփանակերտի կարծիքով այն պետք է այնպիսին լինի, որ Արցախի անվտանգությունն ապահովվի, որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի վերանայել լուծումը, լինի երկարատև, միգուցե հավիտենական, այլ տարբերակ չկա:

Արցախում լավ են վերաբերում Հայաստանի ջանքերին, բանակցային սեղան վերադարձնելու համար, սակայն հասկանում են, որ դա բարդ ու ժամանակատար գործ է:

Ինչ վերաբերում է բանակցային սեղանից Արցախի դուրս գալուն, Բաբայանը նշել է, որ դա դուրս է եկել Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ. «Եթե Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, դա իր որոշումն է, սակայն առանց դրա հակամարտության լուծում չի լինելու»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 21


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր