• 19:48 – Փաշինյանն ուժգնացնելու է հարձակումները .Հրայր Թովմասյանին կարող են կալանավորել 
  • 20:20 – Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:19 – Ոստիկանին սպանողին առաջադրված մեղադրանքներով ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում.«Ժողովուրդ» 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին․ ինչպես է ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին․ ինչպես է ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Գառներ-ոչխարներ` կաշառքով` արտահանել է մինչեւ Կատար: Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: Իհարկե, մի քանի հազ. գլուխ անասունների` անօրինական դուրս բերումը Հայաստանից կանխվել է, քանի որ Մկրտչյանը ԱԱԾ խոշորացույցի տակ է կաշառք տվել-առել:





Նշենք, որ Մկրտչյանը Գյուղնախարարության ՍԱՊԾ Անասնաբուժության տեսչության պետն է եղել դեռեւս 2011 թվականից: Հենց նա է, ԱԱԾ-ի պնդմամբ, պաշտոնը շահադիտական նպատակներով օգտագործելով «սերտիֆիկատի» առեւտուր արել հենց հեղափոխության օրերին` թիկունքում թերեւս ունենալով մորաքրոջ՝ դատախազ տղայի ամենազոր աջը: Բայց… ընկել է ԱԱԾ թակարդը:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այս գործից: Հովհաննես Մկրտչյանի հետ մեղադրյալի աթոռին կհայտնվեն այս գործարքի` նրա 3 «գործընկերներ»: Սակայն դատախազի մորաքրոջ տղան գրավի դիմաց ազատ է արձակվել: Հավելենք, որ ԱԱԾ-ն այս քրեական գործով նախաքննությունն ավարտել է եւ գործն ուղարկել դատարան»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 15


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր