• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Շարքային անվտանգության ծառայողին դարձնելով սուպերաստղ...Ինչո՞ւ իրականում Նիկոլ Փաշինյանը հեռացրեց Արթուր Վանեցյանին

Շարքային անվտանգության ծառայողին դարձնելով սուպերաստղ...Ինչո՞ւ իրականում Նիկոլ Փաշինյանը հեռացրեց Արթուր ՎանեցյանինՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Քաղաքական վերլուծական դաշտում բոլորը վաղուց հասկանում էին, որ սեփական գահավիժող վարկանիշի պարագայում` հնարավոր պալատական հեղաշրջման արդյունքում հենց սեփական կողմնակիցների ձեռքով իշխանության բերվելու ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը:





Երբ պետության ղեկավարը թույլ է տալիս, որ իր հատուկ ծառայության` ըստ էության գաղտնի ոստիկանության ղեկավարը գրեթե ամեն օր հարցազրույց տա ու աստիճանաբար դառնա ռոք աստղ` դա տվյալ անձի մեղքը չէ, որ օգտվում է այդ աննախադեպ հնարավորությունից, այլ պետության ղեկավարի, որ նման աննախադեպ անզգուշություն է թույլ տալիս: Գերպոպուլյար գաղտնի ոստիկանը, իր տիրապետած ռեսուրսներով` պալատական հեղաշրջում կատարելու կամ դրանից օգտվելու լավագույն թեկնածու է: Հենց դա է պատճառը, որ աշխարհի որևէ երկրում, որևէ նորմալ պետությունում երբևէ հատուկ ծառայության ղեկավարը չի լինում այդքան հանրային և այդքան բարձր վարկանիշ ունեցող` չունենալով որևէ քաղաքական անցյալ, չլինելով որևէ ժողովրդավարական, հանրային, հասարակական կամ հեղափոխական ներդրում ունեցող անձ:

Հիմա, երբ այս վարչապետը` չտիրապետելով քաղաքագիտական որևէ գիտելիքի` բավական ուշ հասկացավ այս պարզ քաղաքագիտական ճշմարտությունը` ինքն է հեռացնում իշխանությունից իր իսկ աճեցրած կերպարին և միաժամանակ փորձում է արդեն ստվեր գցել նրա վրա:



Սա լավ ցուցիչ է, թե ինչպես է այս վարչապետը կատարում կոպտագույն սխալներ, հետո փորձում շտկել դրանցից ոմանք, երբ հետևանքներն այլևս շատ ծանր են լինելու: Շարքային անվտանգության ծառայողին դարձնելով սուպերաստղ` հետո նրան առանց բացատրության հեռացնելով ու շանս տալով հանդես գալ տուժող ընդդիմադիրի դիրքերից` ամենաանխոհեմ պահվածքներից է, որ երկրի կառավարիչը կարող է իրեն թույլ տալ:

Ցավոք` սա մեկն է միայն բազում այն անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել, տալիս է և դեռ տալու է»: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 25


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր