• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը

Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափըՍեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ յոթ տասնյակ ծառայողներ պարգևատրման էին ներկայացել: Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:





Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:

«Ինձ ուրախացնում է այն փաստը, որ օրեցօր պարգևատրվողների թիվն ավելանում է, ինչը ողջունել է և վկայում է, որ համակարգում բարեխիղճ աշխատողներ շատ կան: Հասարակական կարգի ապահովումը, հանցագործությունների նախականխումը, կանխումը և բացահայտումը մեր ծառայողական պարտականություններն են: Բայց ոստիկանության ղեկավար կազմը որոշել է, որպեսզի ձեզ գնահատված զգաք, լրացուցիչ պարգևավճարներ տրամադրել: Ավելին այսօր, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած ոստիկաններից զատ պարգևատրվում են նաև նրանք, ովքեր անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել:





Կարծում եմ` այս մոտեցումը կպարտավորեցնի ձեզ ոչ միայն լավ ծառայել, այլև կօգնի առանց կոռուպցիոն ռիսկերի բարեկեցիկ դարձնել ձեր կյանքը»,-ասաց ոստիկանության պետը:



Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը նշեց. «Այսօր ծառայողի աշխատանքն է պարգևատրման, առաջխաղացման գրավականը»: Եվս մեկ անգամ շնորհավորելով խրախուսվողներին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը շարունակական է լինելու: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 22


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր