• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ

Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը խոսեցին օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդի և Հայաստանի օզոնային շերտի վերականգնման մասնակցության մասին:

 

Այսօր  նշվում է Օզոնային շերտի  պահպանության օրը։ 20 տարի առաջ Հայաստանը վավերացրել է միջազգային 2 պայմանագիր՝ օզոնային շերտը քայքայելու մասին Մոնրեալի արձանագրությունը և օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան՝ այդպիսով ստանձնելով օզոնային շերտի պաշտպանության նկատմամբ պարտավորություններ։

 

Լիանա Ղահրամանյանի խոսքով՝ 20 տարվա ընթացքում այս ուղղությամբ արդեն մեծ աշխատանք է տարվել.«Առաջին 6 տարին պահանջվեց՝ ծրագիր մշակելու համար, թե ինչպես պետք է մենք մեր երկրում փոխարինենք օզոնային շերտը քայքայող նյութերը։ Բուն գործողությունները մեկնարկեցին 2005 թվականից, երբ այն ժամանակ Բնապահպանության նախարարությունում մեկնարկեց օզոնի ծրագիրը»,- նշեց Լիանա Ղահրամանյանը, հավելելով, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկում ավելացել է Սառնարանային տնտեսություն մասնագիտությունը՝ որպես միջին մասնագիտական կրթություն. «Երեկ Հայաստանի երեք քոլեջները՝ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջը և Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները հագեցրել ենք համապատասխան սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են տվյալ ուսուցումն իրականացնելու համար, և այս տարի ունենք արդեն ուսանողներ»։


 

Բացի այդ Հայաստանում սեպտեմբերի 18-ին բացվելու է տարածաշրջանային ուսումնական կենտրոն՝ Շիրակացու ճեմարանի հենքի վրա։ Կենտրոնին կից գործելու է նաև փորձնական ձեռնարկություն, որտեղ ներդրվել է նոր տեխնոլոգիա՝ սառնարանային պահեստ, որտեղ մրգերն ու բանջարեղենը կպահվեն օզոնաանվտանգ տեխնոլոգիայով, որը նաև չի վնասում կլիմային։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 31


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր