• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

ԱԺ-ն գործընթաց կսկսի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ. Տեսանյութ

ԱԺ-ն գործընթաց կսկսի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ. ՏեսանյութԱյսօր «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ էր անցկացնում, այն քիչ առաջ ավարտվել է։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նիստում խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավոր անդամներից մեկի նկատմամբ գործընթաց սկսել ՝ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Խոսքը Հրայր Թովմասյանի մասին է»,- մանրամասնեց Լիլիթ Մակունցը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հստակեցրեց, որ լիազորությունների դադարեցման հիմքերից է կարգապահական խախտումը։

«Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը՝ դիմելով Ազգային ժողովին՝ համապատասխան որոշման նախագծով, որի շրջանակում ԱԺ-ն քննելով հարցը՝ գաղտնի քվեարկությամբ երեք հինգերրորդով որոշում է կայացնում դիմել Սահմանադրական դատարան, վերջնական որոշումը այս հարցով կայացնում է ՍԴ-ն»,- ասաց նա։

Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ կարգապահական խախտման օրինակ է այն, որ չեն քննարկվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումները։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը սեպտեմբերի 3-ին ընդառաջ, երբ ՍԴ-ն քննելու էր «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ պաշտպանների դիմումի քննությունը, միջնորդություն էր ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ: ՍԴ դատավորի հիմնավորմամբ՝ նախկինում նրանք առնչվել են մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը և չեն կարող անաչառ լինել Քոչարյանին վերաբերող դիմումը քննելիս:

Մյուս հիմքն այն է, ըստ Վարդանյանի՝ կողմի (Ռոբերտ Քոչարյանի) ներկայացուցիչի հետ սերտ կապերի առկայությունը, որը կարող է կսկածի տակ դնել գործընթացի օբյեկտիվությունը։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի մասին է։ Ի դեպ, Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նման գործընթաց երբևէ Ազգային ժողովում չի սկսվել։ ԱԺ քննարկման ժամանակ կհրավիրվի այն անձը, ում նկատմամբ այդ գործընթացը սկսվելու է, նա հնարավորություն կունենա ելույթ ունենալ և նրան կարող են տրվել հարցեր։

Հրայր Թովմասյանից ազատվելու խնդիր, ըստ պատգամավորի՝ «Իմ քայլը» խմբակցությունը չի դրել։

«Թեև չկա այնպիսի մարմին, որը վերադաս կլինի Սահմանադրական դատարանին, սակայն դա չի նշանակում, որ ՍԴ-ն կարող է շեղվել այն լիազորություններից, որին օժտել է Սահմանադրությունը»,- ասում է Վլադիմիր Վարդանյանը։
скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 25


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր