• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը.

 
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հաղորդում են Քննչական կոմիտեից։
2019թ. սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ պետի տեղակալը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ Արշակունյաց պողոտայում երեք երիտասարդների և նրանց ընդառաջ գնացող տղամարդու միջև հրմշտոց է սկսվել, որի ընթացքում երիտասարդներից մեկը հարվածել է տղամարդուն, և վերջինս վայր է ընկել: Ոստիկանների միջամտությամբ վեճը դադարեցվել է, և նշված երեք երիտասարդներից երկուսը բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1967թ.: Վերջինս «աջ սրունքի զույգ ոսկրերի վերին 3-ի փակ բազմաբեկոր ներհոդային կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


скачать шаблон для dle скачать бесплатно фильмы
Աղբյուր:http://FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 37


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր