• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն

Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը Լոս Անջելեսում ճանաչվել է տարվա կազմակերպություն
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում սեպտեմբերի 8-ին կայացած  «Bridge of Health» բարեգործական կազմակերպության 5-րդ ամենամյա գալա-ընթրիքի ժամանակ  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ճանաչվել է տարվա կազմակերպություն։ Մրցանակը կարեւորում է այն հսկայական աշխատանքը, որը «Ժպիտների քաղաք›› հիմնադրամը կատարում է Հայաստանում արյունաբանության եւ ուռուցքաբանության զարգացման ուղղությամբ։ Մրցանակը ստացել է  ‹‹Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի պատվավոր խորհրդի անդամ, ուռուցքաբան Շանթ Շեխերեդիմյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է աշխատել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի հետ։ Թեպետ շատ կարեւոր է տրամադրել ֆինանսական աջակցություն քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաներին եւ նրանց ընտանիքին, սակայն համակարգային բժշկական բարելավումները, որոնց ձգտում են  ‹‹Ժպիտների քաղաք›› եւ ‹‹Bridge of health›› կազմակերպությունները, շատ կարեւոր նշանակություն ունեն ավելի առողջ եւ երջանիկ Հայաստանի համար»,- մրցանակը հանձնելիս ասել է  ‹‹Bridge of Health›› բարեգործական կազմակերպության նախագահ Ռոբերտ Աղավերդյանը։

«City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014 թվականին։ Հիմնադրամի առաքելությունն է օգնել երեխաներին հաղթահարել քաղցկեղը եւ արյան հիվանդությունները։ 2018 թվականից հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նախագահում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող ավելի քան 220 երեխայի։ Հիմնադրամը տրամադրում է բուժում, դեղորայք ինչպես նաեւ օրական 4-անգամյա սնունդ։ Բացի այդ, հիմնադրամի աջակցությամբ հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ներկա դրությամբ նման աջակցությունից օգտվել է 80 ընտանիք։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 23


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր