• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ կարող են հիվանդանալ

Երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ կարող են հիվանդանալ
Իտալացի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում տղամարդիկ սկսում են հիվանդանալ: Ինչպես հաղորդում է TOPNEWS-ը՝ հղում անելով «Ռոսբալտին», ուսումնասիրություններն անց էին կացվում՝ պարզելու համար, թե ինչպես է սեռական զսպվածությունն ազդում ուժեղ սեռի ներկայացուցիչների օրգանիզմի վրա:

Գիտնականների հավաստմամբ՝ սեռական կյանքից զուրկ տղամարդիկ նույն ռիսկային խմբում են, ինչ և շաքարային դիաբետով տառապողներն ու ծխախոտը չարաշահողները:

Գիտափորձին մասնակցել է 18-25 տարեկան 140 կամավոր, որոնց 50%-ը առողջական խնդիր չուներ, իսկ մյուս մասի մոտ ախտորոշվել էր անպտղություն:

Բոլոր կամավորները մեկ ամսով հրաժարվել են սեռական կյանքից և գիտափորձից հետո բժիշկները նկատել են, որ նրանց կեսի մոտ բարձրացել է սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սրտաբանների խոսքով՝ մեկ ամիս սեռական կյանքից հրաժարվելուց հետո տղամարդկանց մոտ առաջացած խնդիրները նման են այն խնդիրներին, որոնք առաջանում են 3 տարի ծխախոտային կախվածություն ունեցողների մոտ:

Երկրորդ գիտափորձին մասնակցել են 45 տարեկանից բարձր տղամարդիկ, որոնց 53 %-ի մոտ նկատվում էին պոտենցիայի, իսկ 61%-ի մոտ՝ սրտանոթային համակարգի խնդիրներ: Սեռական կյանքի բացակայության հետևանքով այս կամավորների առողջական խնդիրներն էլ ավելի են սրվել:

Սեքսապաթոլոգ Դմիտրի Գոլովանովի խոսքով՝ երիտասարդ տարիքում սեռական պոտենցիայի հետ խնդիրեն ունեցող մարդիկ միջին տարիքում որպես կանոն տառապում են նաև այլ հիվանդություններով: Առաջին հերթին տուժում է սրտանոթային համակարգը, այնուհետև ի հայտ են գալիս գլխուղեղի և հորմոնային խանգարումներ: Գիտնականները վաղուց են ապացուցել, որ սեքսը ցանկացած կենդանի էակի բնական պահանջն է և ինչ-որ չափով կարող է համարվել նաև յուրահատուկ դեղամիջոց, որի բացակայությունը հղի է առողջության համար անուղղելի հետևանքներով:

Տղամարդկանց մոտ սեքսի բացակայությունը կարող է դառնալ իմպոտենցիայի, շագանակագեղձի բորբոքման, անկառավարելի ագրեսիայի, նևրոզների, հորմոնալ խնդիրների և սրտանոթային համակարգի հիվանդությունների (հատկապես՝ սրտամկանի կաթվածի) պատճառ: Բժիշկն ընդգծել է, որ ինչպես ցույց է տվել իր պրակտիկան, այն տղամարդիկ, որոնք նույնիսկ 65-70 տարեկանից հետո են ապրում առողջ սեռական կյանքով, շատ ավելի քիչ են հիվանդանում, ավելի ակտիվ են և ավելի երիտասարդ տեսք ունեն: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 36


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր