• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տեսանյութ.Արագածոտնում խոշոր վթարից հետո 4 վիրավորներից մեկը մահացել է. վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ են

Տեսանյութ.Արագածոտնում խոշոր վթարից հետո 4 վիրավորներից մեկը մահացել է. վիրավորներից 2-ը ոստիկանության ծառայողներ ենԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 51-ամյա Խաչատուր Դավթյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 6-ին Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները պարզել են՝ ЗИЛ-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Ռաֆիկ Ա.-ն, Opel մակնիշի 35 RՍ 226 համարանիշի ավտոմեքենան վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Սեւակ Վ.-ն, իսկ Opel մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենան վարել էր Խ. Դավթյանը։





Վթարի հետեւանքով Ռաֆիկ Ա.-ը, ուղեւոր՝ Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Աղաբեկ Ա.-ն, Խաչատուր Դավթյանը, ուղեւորուհի՝ Արագած գյուղի բնակիչ, 47-ամյա Սուսաննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝  ЗИЛ-ի վարորդ Ռաֆիկ Ա.-ն աշխատում է ոստիկանության Արմավիրի բաժանմունքում՝ որպես համայնքային ոստիկանության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ է, իսկ վիրավոր ԱԱղաբեկ Ա.-ն՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ավագ ոստիկան, կոչումով ոստիկանության ենթասպա է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:25-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի 20 OL 926 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի 36 AՏ 469 համարանիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ էր ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի 35 RC 226 համարանիշի ավտոմեքենայի եւ առաջ ընթանալով՝ դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 20 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 22


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր