• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սահմանին ծառայող զինվորականներից պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի միայն 30 տոկոսը

Սահմանին ծառայող զինվորականներից պարտքի հաշվին կպահվի աշխատավարձի միայն 30 տոկոսըՇփման գծում ծառայություն իրականացնող զինվորականներից, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) կատարողական ցանկի իրականացման ժամանակ կպահվի աշխատավարձի 30 տոկոսից ոչ ավելին։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում, «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, սեպտեմբերի 9-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ աշխատավարձի 30 տոկոս պահումը նախատեսված է մինչեւ ողջ բռնագանձվող գումարի մարումը։ Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշել է, որ նրան ավելի մոտ էր 10 տոկոս նիշը, բայց կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումից հետո որոշվել է կանգ առնել 30 տոկոսի վրա։ «Մնացած գումարը մեր զինծառայողները կկարողանան օգտագործել սեփական եւ ընտանիքի անդամների կարիքները բավարարելու համար»,- ընդգծել է Բագրատյանը։ Իր հերթին, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է, որ դա բավական հաջող օրենսդրական նախաձեռնություն է, ինչից հետո շնորհակալություն է հայտնել Բագրատյանին։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 13


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր