• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է.30 մլն դրամ աջակցություն տալ զոհվածների, 15 մլն՝ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին

Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է.30 մլն դրամ աջակցություն տալ զոհվածների, 15 մլն՝ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներինԶինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն առաջարկում է միանվագ 30 մլն դրամ աջակցություն տալ բոլոր զոհվածների ընտանիքներին եւ 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հաշվի առնելով կառավարության վերջերս կայացված որոշումը՝ կարծում է՝ արդարությունը հաստատելու ժամանակն է:



««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի սեպտեմբերին կայանալիք նիստի ժամանակ հանդես եմ գալու առաջարկությամբ.

⁃ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին աջակցության կառավարության սահմանած չափորոշիչներով` միանվագ 30 մլն դրամ աջակցություն տրվի բոլոր զոհվածների ընտանիքներին եւ 15 մլն դրամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Այն ոչ միայն բարոյական, այլեւ`պետական արժեւորման տեսանկյունից խիստ կարեւոր է:

⁃ Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը՝ համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետ բյուջեից։ Նույն տրամաբանությամբ նաեւ հաշմանդամ դարձած զինծառայողներին։

Հիշեցման կարգով ասեմ, որ դեռեւս 09.08.2018թ. հիմնադրամի նիստի ժամանակ, երբ որոշվեց աջակցություն տալ նախորդ տարիները զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին, առաջարկել էի, որ ոչ միայն ամսեկան, այլեւ միանվագ փոխհատուցում եւս լինի, ինչը մերժվել էր` բավարար գումար չլինելու պատճառաբանությամբ:

Հ.Գ. Ասվում է, որ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այլեւս կգերակատարվի` 25 % չափով, որտեղից էլ կարելի է տրամադրել այդ փոխհատուցումը:

Հ.Գ. Հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորի կյանքն անգին է․․․»,- գրել է Մանուկյանը:

 Տպել

596 դիտում скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 16


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր