• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սահմանադրական դատարանի քաղաքական ուղերձը

Սահմանադրական դատարանի քաղաքական ուղերձըՍահմանադրական դատարանի վերջին որոշումից այդպես էլ միանշանակ պարզ չդարձավ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի՞, թե ոչ: Նրա դատապաշտպանները պնդում են, որ անհապաղ պետք է փոխվի, որոշ իրավաբաններ էլ կարծում են, որ դա այնքան էլ միանշանակ չէ, մի խոսքով՝ իրավական տեսանկյունից իրավիճակը բավականին անորոշ է: Ամեն դեպքում՝ դատաիրավական համակարգն առաջիկայում ստիպված կլինի հանգուցալուծում գտնել: Իսկ ընդհանրապես՝ այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, կարելի էր նաեւ դրական գնահատել (տասնամյակներ շարունակ մենք հենց այնպիսի պետություն էինք երազում, որտեղ դատական բարձրագույն ատյանը կարող է անտեսել քաղաքական մեծամասնության կամքը): Բայց սա դրական կլիներ, եթե ՍԴ-ն իսկապես անաչառ լիներ: Մեր դեպքում, ցավոք, ՍԴ-ն ցանկության դեպքում անգամ չէր կարող անաչառ լինել Քոչարյանի նկատմամբ (ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրել է, թե ինչու): Այսինքն՝ մենք գործ ունենք ոչ թե «հերոսաբար» օրինականությունը պաշտպանողների, այլ սեփական թիմակցի օգտին որոշում կայացնողների հետ:



Բայց հարցն ունի նաեւ քաղաքական կողմ, եւ անկախ նրանից՝ ՍԴ-ն իրավունք ունե՞ր հաշվի առնել նաեւ խնդրի քաղաքական կողմը, թե ոչ, ակնհայտ է, որ ՍԴ որոշումը նաեւ քաղաքական հետեւանքներ է ունենալու, ընդ որում՝ նաեւ երկարաժամկետ կտրվածքով:

Ի վերջո ի՞նչ քաղաքական ազդակներ է հաղորդում ՍԴ որոշումը: Փաստորեն ստացվում է, որ հետագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը (կամ Հայաստանի որեւէ այլ ղեկավար) հանգիստ կարող է կեղծել ընտրությունները, իր մերձավոր ազգականներին դարձնել մուլտիմիլիոնատերեր (կարեւորը՝ որ «թղթերով» ամեն ինչ կարգին լինի), իսկ եթե քաղաքացիներն ընդվզեն՝ կարող է բանակն օգտագործել ժողովրդի դեմ, հատուկ ստորաբաժանումներ բերել, ասենք, Իջեւանից, կրակել ցուցարարների վրա, եւ որեւէ դատարան նրան կալանավորելու որոշում կայացնելու իրավունք չի ունենա: Քրեական գործեր հարուցել կարող են սրտների ուզածի չափ, բայց այդ ընթացքում նա պիտի մնա ազատության մեջ: Եվ իհարկե՝ իր վճարովի կողմնակիցների միջոցով ցույցեր անի, ձեռք բերած լրատվամիջոցներով պղտորի հանրային կարծիքը եւ այլն: Սահմանադրական դատարանի որոշման քաղաքական բովանդակությունը սա է: Հիմա հարց է ծագում՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ոգեւորված են ՍԴ որոշմամբ եւ Քոչարյանին շուտափույթ ազատության մեջ տեսնելու հեռանկարով (կապ չունի՝ դա անում են հանուն փողի՞, թե իսկապես էլ Քոչարյանին «հերոս» են համարում), համաձա՞յն են, որ հետագայում Քոչարյանի արածները կրկնի Նիկոլ Փաշինյանը (կամ Հայաստանի մեկ այլ ղեկավար)՝ որպես «իրավական հիմք» ընդունելով ՍԴ որոշումը:

Ընդ որում, երբ խոսում ենք «Քոչարյանի արածները կրկնելու» մասին, պիտի հիշենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրությունը ոտնահարելու հարցում նա բացահայտ առաջատարն է՝ սկսած 1998-ի նախագահական ընտրություններից, երբ առաջադրվեց որպես թեկնածու, թեեւ վերջին տասը տարիներին մշտապես չէր բնակվել Հայաստանում: Ակնհայտ է, չէ՞, որ նրան բացարձակապես չէր հետաքրքրում ոչ ՀՀ Սահմանադրությունը, ոչ էլ Սահմանադրական դատարանը (որն իբր պիտի հետեւեր Սահմանադրության պահպանմանը):

Փաստորեն ստացվում է, որ իրենք իրենց հիմնական ընդդիմություն համարող նախկին իշխանություններն ու նրանց «վերջին բաստիոն» Սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանին ստիպում են գնալ նախորդների ճանապարհով՝ խախտել ցանկացած օրենք՝ առանց հետեւանքներից վախենալու: Իսկ նա դիմադրում է, որովհետեւ համարում է, որ ապագայում «մարտի 1» կամ համակարգային այլ հանցագործություն թույլ չտալու լավագույն ձեւը նախկինում կատարվածների մեղավորներին պատժելն է:

Ու շատ ցավալի է, որ այս հարցում Սահմանադրական դատարանը գտնվում է «առճակատման գծի»՝ քաղաքական իմաստով ոչ ճիշտ կողմում: Որքան էլ ձեւացնի, թե քաղաքականությամբ չի զբաղվում ու զբաղվելու իրավունք չունի: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 18


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Կարդացեք նաև:
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր