• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Երեխան նստած է եղել պատուհանագոգին՝ հենվել է պատուհանի ցանցին…. 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն աջակցության կարիք ունեն

Երեխան նստած է եղել պատուհանագոգին՝ հենվել է պատուհանի ցանցին…. 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն աջակցության կարիք ունենՕրեր առաջ Թումանյան հասցեում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով՝ 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն. այս մասին տեղեկացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Դեռ երեկվանից երեխան սկսել է ինքնուրույն շնչել: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այսօր նրանց հարևանուհիներից մեկը՝ նույն շենքում և նույն հարկում բնակվող, Ֆեյսբուքում գրառում է կատարել, որ ընտանիքն ունի աջակցության կարիք: Գրառման մեջ ասվում է.

«Մենք մեր զավակներին անօգնական չենք թողնի: Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք։ Առավել ևս, հեչ պետքներս չէ, որ Ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է և սատար չի կանգնում իր քաղաքացուն։

Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։

Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է՝ մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։

Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել՝ մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։

Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։

Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան (չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով՝ գումար չեն վերցնում, բայց տղան խցկում է)։

Բացի դրանից, ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․

Ապավինում են ձեր օգնությանը…»։ скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 18


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր