• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:25 – Չի բացառվում, որ Ալիևն էլ ներշնչվի Էրդողանից ու ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկի 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 09:45 – Արտակարգ դեպք Արարատի մարզում. Արտաշատի թիվ 5 դպրոցի 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումըՍահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը, որով արձանագրվեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է  ՀՀ Սահմանադրությանը։

Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի դիմումի քննումը նախատեսվում էր օգոստոսի 29-ին, որը հետաձգվել էր՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից։ ՍԴ-ում երկրորդ նախագահի ներկայացուցիչն է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։

Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:

ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցում գործի քննությանը, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը նախքան ՍԴ դատավոր նշանակվելը ներկայացնում էր «Մարտի 1»-ի գործով տուժողների և նրանց իրավահաջորդների շահերը։

Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։

Երրորդ անգամ նա կալանավորվել է հունիսի 25-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, որով բեկանվեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի որոշումը։ Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի մեկ այլ որոշմամբ բեկանվել է նաեւ  վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի որոշումը։ 

Իսկ այս որոշումները կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, առաջադրվել մեղադրանք ու կասեցվել նրա լիազորությունները։ Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Նշենք, որ թեեւ վերաքննիչ դատարանը բեկանել էր ՍԴ դիմելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  որոշումը, այդուհանդերձ ՍԴ-ն այն մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, վարույթ է ընդունել։ Նույն հարցով ՍԴ էր դիմել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը եւս ՍԴ-ն վարույթ է ընդունել։ Սակայն այս դիմումների գործով վարույթը ՍԴ-ն կասեցրել է ու  խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին: скачать шаблон для dle скачать бесплатно фильмы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

Դիտումների քանակ: 38


Կիսվեք Ձեր ընկերների հետ
Ձեր Մեկնաբանությունը
  • Կարդում են
  • Այսօր
  • Թոփ 12
Հայաստանը այսօր
Սոցիալական ցանցեր
  • Facebook
  • Вконтакте
  • Twitter
Սպասվող իրադարձություններ
Գեղեցկության Մրցույթներ
Ժամանց

→ FMG

Օպերատիվ ամփոփագիր